Գրքային վիրաբույժ

Այսօր առավոտյան հետաքրքիր նյութերի հետևից ընկնելով գտա այս ինֆորմացիան: Շատ հետաքրքիր է, չնայած կլինեն մարդիկ, ովքեր դեմ կկանգնեն այս արվեստին զուտ այն առումով, որ փչացվում են գրքեր, սակայն նման արվեստը երևի զոհեր է պահանջում: Ձեզ եմ ներկայացնում Բրայն Դեթթմերին, ում հաճախ անվանում են գրքային վիրաբույժ: Նրա աշատանքները ներկայացված են աշխարհի լավագույն թանգարաններում Նյու Յորքում, Փարիզում, Չիկագոյում, Լոնդոնում: Նրան հաճախ անդրադառնում են աշխարհի հանրահայտ ԶԼՄ-ները, քանի որ նա ստեղծում է իսկապես հրաշալի ու օրիգինալ արձաններ գրքերից, այո, այո, հենց գրքերից:

Բրայնը ապրում է Չիկագոյում, և արվեստի այն ճյուղը, որով նա զբաղվում է, կոչվում  է book carving: Սա արվեստի այն ճյուղն է, որի միջոցով հեղինակը գրքերը կտրելով, այլ ձև տալով, վերածում է դրանք արձանների: Այս արձաններին ոչինչ չի ավելացվում, նկարները վերցվում են միայն հենց այդ գրքից: Այժմ Ձեզ եմ ներկայացնում նրա մոտ 50 աշխատանք:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.