Հայ սկեսուրի ռուս հարսը

Ես դեմ չեմ, երբ մարդիկ ամուսնանում են այլազգի ներկայացուցիչների հետ, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի տերը, ու  ոչ մեկ իրավունք չունի խրատել, քննադատել: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ճիշտը, եթե իմ ընկերուհուն հարմար է ապրել ամերիկացու հետ, ես երբեք չեմ քննադատի այդ քայլը, քանի որ ինձ համար կարևորը մարդու երջանկությունն է, ոչ թե այն, թե ում հետ է նա երջանիկ: Ապրելով Ռուսաստանում շատ հաճախ ես հանդիպում, երբ հիմնականում ռուս աղջիկները ամուսնանում են հայ կամ կովկասյան այլ ազգի տղաների հետ: Իրենք դա բացատրում են նրանով, որ մեր տղաների մեջ նրանց դուր է գալիս կոսկասցի տղաների խառնվածը, տղամարդկայնությունը ու հմայքը: Իսկ մեր տղաներին նրանց մեջ գրավում է գեղեցկությունը, միշտ խնամված լինելու հատկությունը, ազատ ապրելը ու էլի շատ պլյուսներ:

Բայց երբ հարցը հասնում է ամուսնության, սկսվում են պրոբլեմները: Բանը նրանում չէ, ով է ճիշտ, ով սխալ: Եթե ռուս հարսը հայ հարսի պես չի պահում իրեն, դեռ չի նշանակում, որ նա սխալ է, իր ազգի համար նա ճիշտ է, իրենց տանը, իր հասարակությունում այդպես է ընդունված: Ուրեմն նման քայլ անելուց առաջ հայ տղան պետք է բացատրի, որ կան սովորույթներ, մանրուքներ, որ հայ ընտանիքներում հենց այդպես է ընդունված դարեր շարունակ, ու դա պետք չի հասկանալ, դա միայն կամ ընդունում են կամ ոչ, ու պետք չի էտքանը չիմացող այլ ազգի հարսից բողոքել: Ռուս աղջիկները ամուսնանալուց առաջ պետք է հասկանան, որ իրենց կովկասցի ընտանքիներում չեն սիրում կամ ընդունում ոչ թե որպես անձ, այլ նրա համար, որ իրանք ՀԱՅ ընտանքից չեն, խոնարհ չեն ու իրենցից մեկը չեն: Այս պրոբլեմներից խուսափելու համար նման լուրջ քայլ անող յուրաքանչյուր երիտասարդ պետք է հասկանա, որ հազար ու մի մանրուք կա, որը նախօրոք պետք է քննարկել, բացատրել, պատմել, ցույց տալ: Ու այս պրոբլեմը ոչ միայն հայերի, ռուսների մոտ է, սա այլ ազգերի ներկայացուցիչների մոտ միշտ էլ հանդիպում է: Հիշեք, միայն սերը քիչ է ընտանիք կազմելու համար, հատկապես եթե նմանը նման չի գտել, ապա պետքա պատրաստ լինեք, որ քո ռուս հարսի հետևից տաս բողոք հայերեն է շպռտվելու, ու սաղ օտարազգի հարսի գլխին կոտրվելու:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.