Հայաստան Ռուսաստան ընտանեկան դաշինք

Արտասահմանում (Արտասահմանը նաև Ռուսաստանն է) ոչ միայն փեսացու, այլ նաև ձեռնտու է հարսնացու գտնել: Հայաստանում կա ՏՂԱՆԵՐԻ մի զանգված, ով իրենց ապագա պլանների համար պատրաստ է զոհաբերել անգամ կնոջ մասին իրա պատկերացումները, 17 տարեկանում երազած կնոջ գեղեցկության մասին բոլոր հիշողություններն ու անգամ ՍՐԱ ՆՐԱ կարծիքը: Այս ամենի դիմաց նա ստանում է ոչ միայն Հայաստանից գնալու հնարավորություն, ինչը նրա համար կայանալու միակ ճանապարհն է, այլ նաև որևէ երկրում քաղաքացիություն, հարուստ աներոջից մեքենա, տուն ու աշխատանքի տեղավորման առանց տոկոսների գործակալություն: Ինչպե՞ս է աշխատում այս համակարգը

1. Հայաստանում իր համար ապրում է մի հատ Ճ տղա, որը իրենց բակի Կյաժի ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՑ է, միշտ նայել է ԿՅԱԺ-ի ու նրա  ընկերուհու հարաբերություններին, սովորել, թե երբ ու ոնց են ծաղիկ ու արջուկ նվիրում, անգիր է արել մի քանի ռոմանԾիկ բառեր, ԿՅԱԺի հեռախոսից վերցրել է Մարկ Էնտոնյան Մայ բեյբի յու երգեր, սովորել է ԳՈՂԱԿԱՆ գնալու ու գալու բոլոր բառերն ու արտահայտությունները, ու ամեն անգամ տնից դուրս գալիս իր վրա ցանում է Հյուգո Բոսսի` դասարանի աղջիկների կողմից ծննդյան օրը ստացած ԱԴԵԿԱԼՈՆԸ:

2.Նա իր երազների մեջ միշտ ցանկացել է Ռուսաստանում դառնալ Բիզնեսմեն, ունենալ Ալիկ ՁՅԱՁՅԱՅԻ մերսեդեսից ու ամեն անգամ ամառները գալ իր հայրենի քաղաք ու բոլորին ցույց տալ, որ ինքը ԹԱՆԿԱՆՈՑ կոստյում ունի:

3. Նպատակների համար նա մտքին զոռ տալով հասկացել է, որ պետք է գտնի ԱՂՋԻԿ  դրսից, քանի որ ներսում նրան ոտից գլուխ ճանաչում են, ու դժվար մեծահարուստ համաքաղաքացիներից որևէ մեկը նրան աղջիկ տա:

4. Նա ԴՐՍԻՑ աղջիկ գտնելու երկու ճանապարհ ունի` ինտերնետ և ամառային արձակուրդներին Հայաստան ժամանածների մեջ փնտրելը: Սակայնը Ճ լավ գիտակցում է, որ այդ աղջիկը պետք է լինի

ա. հարուստ պապայի աղջիկ

բ. կյանքում ընկեր ունեցած չլինի, ոչ թե Ճ համար կարևոր է, որ նա Համբուրված է, թե ոչ, այլ այն, որ ընկեր ունեցած աղջիկը, միանգամից կջոկի, թե ինչ նկատառումներ ունի նա

գ. աղջիկը պետք է լինի այն տարիքի, որ ծնողներն անգամ արդեն ուզեն նրան ամուսնացնել (Ռուսաստանում այդ տարիքը 20-ից հետո արդեն սկսվում է):

5. Ծանոթությունից հետո Ճ վերհիշում է բոլոր այն մեթոդները, որոնք գրված են 1 կետում, գրում է նրան ռոմանԾիկ նամակներ, հրավիրում Երևանյան սրճարաներից մեկում ըմպել մակկոֆե ու մանգոյի հյութ, իսկ եթե ինտերնետում են ծանոթացել, ապա առավոտից երեկո   նրան է ձոնում “ստեղից ընտեցից” կարդացած տողեր, “Սերը հուշ է, սերը փուշ է” քառյակներ, իմիջայլոց խոսքի մեջ պատմում է, թե ինչ ԹԱՍԻԲՈՎ տղա է ինքը Հայաստանում, որ եթե այդ աղջիկը գա , նա սարեր շուռ կտա նրա համար:

6. Ռուսաստանի աղջիկները շատ արագ են սիրահարվում Հայաստանի տղաներին, նախ նրանք ԱՌՆԱԿԱՆ են, ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՆ, շատ տարբերվում են տեղի ՄԱՍՍԱՅԻՑ, ու հետո պապան Հայաստանցու ավելի շուտ կտա իր աղջկան, ում համար ՉԻ կարելին առավոտվա նախաճաշի պես մի բան է:

7. Ճ կարողանում է գերել ոչ միայն աղջկան, այլ նաև նրա ընտանիքի անդամներին, քանի որ ԿՅԱԺը նրան բացատրել է, թե ծանոթության ժամանակ ոնց, ինչ է պետք անել: Երբ հերթը հասնում է որտեղ ապրելուն, իհարկե Ճ համաձայնում է իր ՍԻՐԵԼԻ կնոջը չբաժանել պապայից ու մամայից, և ինքը մի կերպ, զոռով, բայց տեղափոխվում է Ռուսաստան:

8. Ու կյաժի համար կապ չունի, որ աղջիկը սիրուն է, թե ոչ, նիհար է, թե գեր, բարի է, թե չար, ինքը իր ԲԻԶՆԵՍԻ, ՄԵՐՍԵԴԵՍԻ ու ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ համար ՅՈԼԱ կգնա:

9. Ու այս Հայաստան-Ռուսաստան դաշինքի արդյուքնում ծնվում են մի խումբ աներոջ, զոքանչի, հետո նոր սկեսրայրի  ու սկեսուրի անունները կրող բալիկներ, ինչու ոչ` կողքից նաև ռուս մի կամ մի քանի սիրուհիներ, ում ներկայության ու գոյության մասի Ճ -ի կինը տեղյակ է, բայց մամայի ու պապայի առաջ խայտառակ չլինելու համար սուս է մնում ու դրա փոխարեն վարսավիրանոցում իր նոր սանրվածքի համար քամուն տալիս Ճ փողեր:

10. Ու երկնքից ընկնում է երեք խնձոր, մեկը Ճ-ին, ով հասավ իր նպատակին, մեկը ԿՅԱԺին, ով օգնեց Ճ հասնել իր նպատակին, մեկն էլ նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր հենց հիմա պարապությունից  պառկել են իրենց տան թախտին ու այս նույն սցենարը սկսում են գրել:

 

 

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.