մտածել հայերեն, խոսել ռուսերեն, թարգմանել անգլերեն

Երբ փոխում ես ապրելավայրդ ու տեղափոխվում այլ երկիր, շատ-շատ բաներ առօրյայում փոխվում են: Ու նորից ամեն ինչ սկսում ես սովորել զրոյից: Կան առօրյայում մանր մունր փոփոխություններ, որոնց ես դժվար եմ ընտելանում:

Օրինակ, Հայաստանում համարյա բոլոր համակարգիչները անգելերաֆիկացված են, ու սովորական օֆիսն անգամ անգլերեն է, ծրագրերի մենյուն էլ, ու ես դրան սովոր գալիս եմ ու ընկնում լրիվ ռուսաֆիկացված համակարգչային աշխարհ: Ինձ համար համակարգչի ՍԵՂԱՆԸ Դեսկտոպա, ոչ թե Рабочий стол, կամ իմ համար Սեյվ անելա, ոչ թե Сохранить, իմ համար Քոռլա, ոչ թե Կոռլ, իմ համար հայ ֆայա, ոչ թե խայ ֆայ: Ու սենց լիքը բառեր: Հիմա ես սովորում եմ անգլերեն ու ասեմ շատ դժվար է, հատկապես, երբ դու մտածում ես հայերեն, խոսում ռուսերեն ու պարապում անգլերեն: Տրված բառի թարգմանությունը ասելու համար այն ես մտքումս անգլերենից թարգմանում եմ հայերեն, հայերենից ռուսերեն, նոր ասում: Ու իսկապես դժվար է, լավ է գոնե Հայաստանում անգլերեն սովորում ենք ԲՈՆԿ-ով, որը ռուսերեն է,ու ես հիմա եմ դրա դրական կողմը զգում: Ինչև, մնացեք Ձեր հայրենիքում, մտածեք, արտահայտվեք հայերենով ու սիրեք Ձեր սեփական լեզուն, բայց նաև անպայման մի մոռացեք սովորել գոնե ռուսերեն ու անգլերեն:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.