ՀԱՅԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ չեն

Ճիշտ են ասում, որ ժամանակից առաջ պետք չի ընկնել, առավել ևս չեղածի համար դեռ ուրախանալ: Մի քանի ամիս առաջ դեռ հղի ռուս ընկերուհիս առաջարկել էր դառնալ իր բալիկի կնքամայրը, ես այդ առաջարկը մեծ սիրով էի ընդունել: Ռուսական Ուղղափառ Եկեղեցում կնքամոր պարտականությունները մի տեսակ նման են Հայկական Եկեղեցու կնքահոր պարտականություններին: Հոգևոր առումով դա շատ պատասխանատու քայլ էր, որին ես պատրաստ էի գնալ ու ամբողջ կյանքս լինեի փոքրիկի հոգևոր մայրիկը այսպես ասած: Բայց մի տեսակ ինչ որ մի բան մեջս հուշում էր, որ միգուցե Եկեղեցին թույլ չտա: Ու այսօր ինձ զանգեցին ու ասեցին, որ Ռուսական Ուղղափառ Եկեղեցին մերժել է Հայկական Առաքելական Եկեղեցում կնքված ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻն լինել ԿՆՔԱՄԱՅՐ:

Անկեղծ ազդված եմ, նեղված ահավոր, ոչ թե որ ես չեմ լինելու կնքամայր, այլ ես վիրավորված եմ որպես ՔՐԻՍՏՈՆՅԱ: Ինչ է նշանակում, որ մեր Եկեղեցիները տարբեր են, ինչ է նշանակում կա պրոբլեմային անհամընկնող տարբերություններ, էտ երբ Քրիոստնյան Քրիստոնյայից տարբերվեց:

Ու մի տեսակ այս վերջերս ես հաճախ եմ նկատում, որ մեր Եկեղեցիները չհայտարարված պատերազմ են մղում իրար դեմ, յութուբում հոլովակ կար անգամ, որտեղ ռուս Քահանան պնդում էր, որ Առաքելական Եկեղեցին ընդհանրապես Քրիստոնեական չի:

Չեմ ուզում հիշել էլի, թե Քրիստոնեությունը առաջինը ով է ընդունել, ոնց է այդ ամեն ինչը եղել, բայց նման ձևով վիրավորել մեզ, ասել որ մենք Քրիստոնյա չենք  կամ մեր կնքվածը կնքված չի, կամ մենք կրոն ու հավատք չունենք…

 

 


Both comments and pings are currently closed.

2 Responses to “ՀԱՅԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ չեն”

  1. ArturSrk says:

    Շատ ճիշտ նկատված հոդված էր Արաքս ջան. այն ժամանակ երբ եկեղեցիներին անհրաժեշտ է ավելի սերտ լինել միմյանց հետ` աշխարհի քաոսը ցրելու և Քրիստոնեությամբ լուսավորելու համար, եկեղեցիներ կան, որ բաժանում են մտցնում նման հարցերում: Անշուշտ տարբերություններ կա, բայց ի տարբերություն Ռուս եկեղեցու Հայոց Եկեղեցին հաճախ աչք է փակում դրանց վրա և Ավանդական եկեղեցիների հանդեպ ավելի սիրով է ու փոխզիջող` որպես Քրիստոսի մարմնի` Եկեղեցու անդամ… Ինչ արած, մնում է աղոթել Սիրո հաղթանակի համար: Շնորհակալ եմ:

    • Երեկ նաև տեղեկացա, որ ոչ բոլոր ռուս քահանաներն են այդպես կտրկանա մերժում, ինչևէ Աստված ուրեմն ճիշտը տենց է համարել