Հայկական օնլայն ԱՆՀԱՍԱՆԵԼԻՈւԹՅՈւՆԸ

Երբ ապրում ես դրսում, այսինքն` ոչ Հայաստանում, ապա էլ ավելի շատ ես ուզում կարդալ, լսել նայել ամեն ինչ, ինչ ցուցադրվում, տպագրվում է Հայաստանում: Դա անելու համար պետք է ինչ, իհարկե` ԻՆՏԵՐՆԵՏ: Ինտերնետ ունեն բոլորը, համարյա բոլորը, համենայն դեպս, Երևանում, հատկապես հեռուստաընկերություններն ու թերթերը: Սակայն ինտերնետում պատկերն այլ է: Լսում ես որևէ մի հաղորդման մասին, ման ես գալիս ամեն հնարավոր տեղերում` յութուբ, հաղորդման կայքում, հեռուստաընկերության կայքում, ամեն ուր, չկա ու չկա: Ինչո՞ւ… Արդյոք կարծում եք, որ հեռուստատեսությամբ նայողների քանակը կնվազի, օրինակ եթե Ռուսաստանի առաջին ալիքի կայքում կարելի է ամեն ինչ օնլայն տեսնել, կարծում եք այդ ալիքը նայող չկա՞: Կամ ինչու ամսագրերը իրենց կայքերում, որոնք հաճախ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ են, չեն տեղադրում հոդվածները, ամսագրերը, նկարները, հավատացեք, ամսագիր գնող մարդը, առանց այդ էլ կգնի:

Հեռուստաընկերությունները իրենց հաղորդումները տեղադրում են մի շաբաթ ուշ, հավանաբար   5 անգամ ցույց տալուց հետո, արդեն երբ էլ կարիք էլ չունես նայելու, ոչ էլ ցանկություն:

Արդյոք դժվար է սեփական հաղորդումը, թերթը տեղադրել ինտերտենում, դա տևում է մի քանի րոպե: Արդյոք չի կարելի պահել հատուկ աշխատողի, ով դա կիրականացնի:

Հասկացեք, ժամանակները փոխվել են, ու պետք է քայլել ժամանակին համընթաց, այսօր մարդկանց մեծամասնությունը կարդում ու նայում է ինտերնետում, հասանելի դարձրեք Ձեր “արտադրանքը” բոլորի համար, հավատացեք, Դուք ավելի շատ կշահեք, քան կկորցնեք:

Ստեղծեք ԲԻԶՆԵՍ ժամանակին համընթաց:

P.S.: Նյութիս ԲՈՂՈՔը վերաբերում է հայկական հեռուստաընկերությունների, հաղորդումների ու ամսագրերի 99.99999999 տոկոսին:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.