Հայկական “իրար տանել չկարողանալը” ու “ոնց եմ զզվում քեզնից”-ներ

Հայկական “իրար տանել չկարողանալը” ու “ոնց եմ զզվում քեզնից”-ները մտել են սոցցանցեր, հասել գագաթնակետին ֆեյսբուքում, քողարկվել ստատուսների տակ ու մի հոծ բազմություն շուրջպար է բռնել “սրա նրա” մեկ այլ “սրա նրայի” ԿԾԵԼՈՒ շուրջը:
Առակս ինչ կը ուսուցանե.. Բնական է, որ ինչքան մարդ, այնքան կարծիք, ու ոչ մեկին չես կարող պարտադրել սիրել որևէ մեկին, բայց դա չի նշանակում, որ աղանդավորների պես պետք է հավաքվել մի մարդու ստատուսի տակ ու ինչ մտքիդ է գալիս, գրես:

Մեկ էլ առավոտը շուտ մի 700 ընկեր ունեցողը որոշում է ստատուս ձոնել որևէ հայկական նեղ շրջապատում հայտնի մեկին, ու օհ, մի գինարբուք, մի խրախճանք, ստատուսը դառնում է ԲԵՍԹ, նրան են ուղղվում այդ մարդու մասին երբևէ իրանց կարծիքը չհայտնած ու հարմար առիթը բաց չթողող մի խումբ ԱԿՏԻՎԻՍՏների քառյակները, մեկը հիշում է, որ ԶԶՎՈՒՄ է նրանից, մյուսը հիշում է, որ նա գեշ է, մեկը ավեացնում է` նա թող իրան տեսնի, ու արդեն կա մեկն, ով եկավ ասեց, որ դրա ՈՏՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՌԵլ, ապա, ապա միանում են բոլոր նրանք, ովքեր թեմայի հետ հեչ կապ չունեցող, բայց մեկ է հիշել են, որ նա ճ թվին մի հատ բան է ասել, որ սխալ է եղել, ու այո’, նրա դպրոցական ընկերներից մեկը մի զավեշտալի, ըստ իր կարծիքի, դեպք է ավելացնում, ու դրան հաջոդում են ՄԵՌԱԱԱԱԱ-ներ, լօլեր ու տենց մի 100 մարդ միավորվում է, ուս ուսի տալիս ու գնաաաաաաաաաաց
1.եթե այդքան ուզում ես մեկին մի բան ասես, նրան թագ արա, թող իմանա
2.եթե ուզում ես ասես, որ նա, ըստ քեզ, սխալվել է, բացահայտ ասա
3.եթե ուզում ես, որ այդ “աստղը” իմանա այն, ինչ դու կարծում ես, ապա պետք չի հիշել քո Հայոց լեզվի դասերի ժամանակ Շտեմարանում նշված բարդ ստորադասական բառերը, կարող ես նորմալ գրել, մեկ է` տեղ կհասնի
4.եթե որոշել ես ստատուս ձոնել ու ԿՊՆԵԼ իրեն, ապա նենց գոնե ԿՊԻ, որ գոնե իմաստ ունենա ԿՊՆԵԼԴ
5.Մարդու մասին վատ բան ասելուց Ձեզ լա՞վ եք զգում…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.