Հայկական քոմենթագիտություն

Եթե Դուք սիրում եք մեկնաբանություններ թողել բլոգերում, տարբեր կայքերում և սոցցանցերում, ապա այն ինչի մասին խոսելու եմ, հանդիպել է Ձեզ:

1. Կապ չունի թեման ինչի մասին է, առաջարկվում է գնահատել նկար, թե վիդեո, ինչ որ միտք է, թե պարզապես ասացվածք, անպայման հայտնվում է մեկը ու գրում` Ուֆ էս հայերը նենց չուզող են, չեք կարող ուրախանք էլի, դուրս եկեք ստանդարտներից ու մի քիչ լայն մտածեք:

2.Ու երբ արդեն մեկնաբանությունները հասել են իրենց գագաթնակետին ու հասկացվում է, որ պաշտպան չունեն, գրանցվում են այլ անունով ու գնաաաց, կամ էլ ինչ որ մեկին խնդրում` մի երկու բան գրի էլի:

3. Որ խնդրեմ մի հատ քոմմենթ կգրես, ո՞վ կբացատրի ինձ սրա իմաստը, ես չեմ հասկանում, իմաստը ո՞րն է որ Ձեր բլոգի նյութի տակ Պողոսը գրի քսան հատ մեկնաբանություն, դրանից ի՞նչ է փոխվում:

4. համարյա թե բոլոր մեկնաբանությունների մեջ կարելի է տեսնել` մեռաաա(հայերեն LOL), ես էլ եմ սիրում այս բառը, կյանքս, աաաաաաա, կուկլա, լավն եմ չէ, ու նման թիթիզ միթիզ բառախմբեր:

5. Մեկնաբանության տակ կռիվ անել: Սա ահավոր մեծ պրոբլեմ է, ես կարծում եմ, որ այն գոյություն ունի, քանի որ մեկնաբանություն գրելիս, դժվար է իսկապես հաղորդել այն էմոցիաները, որոնք զգում ես, իսկ դիմացինը հաճախ չի հասկանում, դու կատակ ես անում, լուրջ ասեցիր, ուզում ես վիավորել, թե նեղացնել: Ու գնաց` իրար չհասկանալ, իրարից նեղանալ, բեթար բաներ գրել, կռվել ու վերջ: Հաճախ չեն օգնում անգամ սմայլիկները:

6. Ինչպես մենք չունենք բանավիճելու կուլտուրա, այդպես էլ չունենք մեկնաբանելու տարրական կուլտուրա, ի վերջո բոլորը ասում են իրենց ՃԻՇՏ կարծիքը, փորձում են համոզել դրանում բոլորին, ասում են, ասում , ու վերջում բոլորը մնում են իրենց կարծքիքին: Հախաճ 5 կետի պես պրոբլեմներ տեսած մարդիկ, որ ուզում են մի բան գրեն, սկսում են` “մի նեղացի”, կամ “չնեղանաս, բայց ասեմ”, “սա իմ կարծիքն է” բառերով: Ես սիրում են քննարկել որևէ հարց, թեկուզ իմ նկարը, բլոգի նյութը, իմ տեսակետը, բայց այնպիսի մարդկանց հետ, ովքեր ոչ թե վիրավորում են կամ կոպտում, այլ իրենց տեսակետն են ասում ու նույնպես նորմալ քննարկում են:

7. Ֆանատների խնդիր: Կան երգիչների ՄԱՌԱԶՄի աստիճանի հասնող ֆանատներ, ովքեր իրենց իդեալների համար պատրաստ են քեզ ու քո բլոգը, նկարդ ու ստատուսը հազար կես անեն: Ու այս 14-17 տարեկան դեռահասների բերանը որ բացվում էէ էէէէ, փակել չկա, թե խի են տենց ագրեսիվ:

8. Իրար չսիրելու պրոբլեմ: Որ ինչ որ մեկը մի տեղ գրել է մի նյութ, ու դու իրան չես սիրում, ինչ պարտադիր է մտնես, ինչ գիտես, ճպցնես ստեղնաշարին:

9. Բարդ ստորադասական նախադասություններ: Կան մադրիկ, ովքեր սիրում են ՓԻԼԻՍՈՓԱՅԵԼ, ոչ թե Արիստոտելի խոսքերից մեջբերումներ անել, այլ ցույց տալ իբր գիտեն Արիստոտելն ով է ու ինչ որ նախադասություններ են գրում, որի դեպքում, երբ հասնում ես վերջին, մոռանում ես, թե ինչ մասին էր սկիզբը:

10. Անտեղեկացվածություն: Քննարկվում է որևէ հարց, ու հոոոոոոոպա մեկ էլ եսիմ որ սարերից իջնում է մի ձիավոր, ով ընդհանրապես տեղյակ չի ինչի մասին է խոսքը, չի կարդում քոմենտները, մի երկու բառ տեսնում է գրվածքի մեջ ու հոոոոոոոոպ մի հատ նենց մի բան է ասում, որ չգիտես լացես, ծիծաղես, ինչ ասես, լրիվ անպոչ գդալի էլէկետրոնյաին տիպն է:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.