Հայկական խնդիր

Կան պրոբլեմներ, որոնք պատահում են բոլոր ընտանիքներում: Մեր տատիկների ու պապիկների չբուժվելու, դեղ չխմելու  ու բժշկի չգնալու պրոբլեմը, ծանոթա չէ? Հաստատ հանդիպած կլինեք նման պատասխանի, տատ կամ մամ էս դեղը խի ես խմել? այ բալա ջան, դե եսիմ ում նշանակել էին, օգնելա, ես էլ ասեցի խմեմ, կարողա ինձ էլ օգնի:

Ու այդպես մեր տատիկներն ու պապիկները ոչ միայն չեն լավացնում, այլ որոշ տեղ նաև վատացնում են սեփական առողջությունը: Վերջերս շատ հաճախ եմ հանդիպում 60 անց հայ տղամարդկանց ու պապիկներին, ովքեր հարաժարվում են դեղ խմել մեկ պատճառաբանությամբ` ինձ ինչա եղել, որ ես դեղ խմեմ:

Այսօր բժշկությունը զարգանում է կայծակնային արագությամբ ու շատ հիվանդություններ հնարավոր է դառել բուժել ու նույնիսկ կանխարգելել ամենավաղ էտապներում անգամ: Բայց կա մի մեծ խնդիր, բուժվել չցանկացողներ: Հավանաբար դա հոգեբանական խնդիր է, երբ նրանք չեն ուզում գիտակցել, որ այլևս երիտասարդ չեն և անհրաժեշտ է ամեն օր խմել ճնշման համար նախատեսված դեղ, կամ բժշկի կողմից նշանակված դեղերի հերթականությունը չխախտել կամ վատ տեսնելու դեպքում կրել ակնոցներ, կամ վատ զգալու դեպքում չթաքցնել դա ու չեն անել նշանակումներ ինքդ քեզ: Սիրելի մեր տատիկներ ու պապիկներ, մայրիկներ ու հայրիկներ, հասկացեք, որ նման ձեր պահվածքով դուք ոչ միայն խաղում եք ձեր առողջության հետ, այլ նաև մեղքի մի մեծ զգացում եք դնում ձեզ շատ սիրող երեխաների ու թոռնիկների ուսերին, որ չկարողացան ձեզ օգնել: Բոլոր նրանց, ում հայտնի է այս խնդիրը, կարդացեք այս գրառումը թեմայի հերոսների համար: Առողջություն մեզ բոլորիս:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.