Համակարգչային հիվանդություններ

Նոր դար, նոր տեխնիկա ու նոր հիվանդություններ: Այո, օրվա մեծ մասը մենք անց ենք կացնում համակարգչի մոտ ու հաճախ մոռանում սեփական առողջության մասին: Մինչ մասնագետները խորհուրդ են տալիս համակարգչի մոտ դնել կակտուս ու օրական գոնե մեկ բանան ուտել, մեր աչքերը դավաճանում են մեզ, մեր գլուխը ցավում է , ողնշարաը երազում լողի կամ մերսման մասին:

Չգիտեմ Հայաստանում կա նման օրենք, թե ոչ, բայց Ռուսաստանում օրենքով սահմանված է, որ համակարգչի մոտ ամբողջ օրը աշխատող մարդիկ կարող են և պարտավոր են հանգստանալ: Նույնիսկ օրենքով սահմանված է, թե աշխատատեղում, որտեղ, ինչ պայմաններում և ինչ լույսի տակ պետք է տեղադրել աշխատանքային համակարգիչը: Սա, իհարկե, իդեալական տարբերակն է, սակայն եկեք մենք ինքներս չմոռանանք հետևել սեփական առողջությանը:
Ինչ վերաբերում է աչքերին, դրանք ցավում են, քանի որ անընդհատ լարվածության պայմաներրում մեր աչքերում պակասում է խոնավությունը, այսինքն` այն չի արցունքոտվում, այդ իսկ պատճառով ակնաբույժները խորհուրդ են տալիս “Արհեստական արցունք” կոչվող կաթիլներ կաթացնել:
Կան նաև վարժություններ, որոնցից երկուսին կանդրադառնամ: Առաջինը` ամեն մեկ, կամ կես ժամը մեկ փակեք Ձեր աչքերը և փակած վիճակում գրեք 0-9 թվերը, կրկնեք մի քանի անգամ: Երկրորդը, Ձեր նստած տեղից, կամ կանգնեք պատուհանի մոտ, նայեք ամենահեռավոր կետին ու հետո ամենամոտ, այդպես մի քանի անգամ:
Եվ իհարկե, այն, ինչ փրկել է իմ աչքերը, հատուկ համակարգչային ակնոցներն են, որոնք սովորական օպտիկական ակնոցների նման են, սակայն նախատեսված են միայն համակարգիչների մոտ աշխատելու համար: Չնայած շատերը պնդում են, որ LCD էկրաններ ունեցողներին դրանք պետք չեն, բայց սեփական փորձիցս կարող եմ ասել, որ կապ չունի համակարգչի էկրանը, ակնոցները փրկություն է:
Ինչ վերաբերում է մեր գլխացավերին, ապա մի մոռացեք հանգստանալ ու անպայման սնվել, վիտամինահարուստ ուտելիք կերեք:
Եվ, իհարկե, մեջքի համար այն, ինչ կարող եք անել գործի վայրում, դա ամեն ժամը, եթե կարող եք ամեն կես ժամը մեկ, վեր կացեք ու ման եկեք, կամ կանգնեք պատին ուղիղ հենված, կամ եթե հնարավոր է` արեք մի քանի սովորական վարժություններ:
Սա իհարկե չի վերաբերում առողջական լուրջ պրոբլեմներ ունեցող մարդկանց, եթե Դուք ունեք նման խնդիրնեեր, ապա դիմեք մասնագետ-բժշկի:
Խնայեք Ձեր առողջությունը, քանի որ այն միակ մարդկային հարստությունն է, որ ոչնչով չեք կարող գնել:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.