Շնորհավոր Ծնունդդ ՄԱՄ ջան

Շնորհակալ եմ Պապիկիցս, որ ամուսնացավ Տատիկիս հետ, ու ունեցան Մամայիս: Շնորհակալ եմ Պապայիս, որ աշխարհի միլիոնավոր կանանց մեջից ընտրեց իր Տոմային, ու շնորհակալ եմ նրանց, որ ունեցան ինձ, չնայած իմ նման 3-ն արդեն ունեին:

Փոքրուց մեզ մի հարց է մտատանջում` Մամային ենք շատ սիրում, թե Պապային: Ասեմ` ընտրություն պետք չի անել, պարզապես Մաման է մեզ 9 ամիս իր սրտի տակ պահել, մեզ ունեցել ու մեծացրել: Իսկ Պապան իր մեծ դերն է ունեցել այդ ամենի մեջ:



Ես իմ Մամային շատ եմ սիրում, սա պարզապես տարվա մեջ մի քանի անգամ հնչող խոսքեր չեն, ես իսկապես շատ եմ գնահատում այն ամեն, ինչ ինքը արել է իմ համար, հավատացեք, մամաս այնքաաաաաաաաաաաաաաան զոհաբերությունների է գնացել իմ համար, այնքաաաաաաաաաաաաաան ցավ է տեսել, բայց ես համոզված եմ, որ հիմա ինքը դա չի էլ հիշում, քանի որ իմ ՄԱՄԱՆ նենց նվիրված է մեզ, ինքը մեզնով է ապրում:

Ես շատ եմ ափսոսում, որ Մամայիս սկսեցի ավելի շատ հասկանալ միայն ամուսնությունից հետո, ինքը հաճախ էր ասում, կամուսնանաք, նոր ինձ կհասկանաք, այդ խոսքերը իսկապես ճիշտ էին, ես մեկ մեկ մամայիս նեղացրել եմ, ու ահավոր զղջում եմ, օրեր են լինում, որ ես արթնանում եմ, հիշում եմ արածներս ու լացում եմ ամոթից, ու մամայիս գրում եմ, որ ինձ ների, ինքը դա չի էլ հիշում, ինքը ՄԱՄԱ է:

Մամաս մեզ մեծացնելու համար տարբեր աշխատանքներ է փորձել,  իր բարձրագույն կրթությունը թողած, վատ տարիներին մոմի լույսի տակ գործել է, ծախի, որ մեզ պահի, ու ես իր` մեզ համար արած ամեն մի զոհողություն գնահատում եմ, շնորհակալ եմ ես ամեն ինչի համար:

Ես մի օր ընկերուհուս հետ փողից էի խոսում, ասեցի,  ես շատ փող ուզում եմ ունենալ միայն նրա համար, որ Մամաս թագուհու պես ապրի, գիտեմ Մամայիս համար մեկ է դա, բայց ես ուզում եմ, իմ Մամայիս համար կարևորը, որ մենք երջանիկ լինենք, ուրախ ժպտանք, ու մենք աշխատում ենք դա անել;

Մեկ-մեկ, որ մտնում եմ Մամայիս պրոֆայլ ու կարդում եմ, թե իր` տաս ,քսան տարի առաջվա աշակերտները ինչեր են գրում, հպարտությունս խեղդում է ինձ, ես հպարտ եմ, որ այ սենց լավ, բարի ու հրաշք Մամա ունեմ:

Մամ ջան, գիտեմ հիմա դու կարդում ես, հիշում ես, որ փոքր էի ու մենք փող չունեինք, քո համար բացիկներ էի թղթից սարքում, հիշում ես մի անգամ քո ու Պապայի ամուսնության տոնին էլ էի սարքել, ափսոս Պապաս հիմա էլ կողքդ չի, որ իրար հետ կարդաք, բայց մեկ է, իմացի, Պապաս վերևից նայում է ու հպարտանում, որ քո նման կին է ունեցել, իր Տիմոշիկը իրա երեխեքին այ սենց մեծացրել ու իրանց երազանքներին է հասցրել, հպարտանում է, որ դու իրա մամային մինչև վերջի օրը խնամել ու փայփայել ես: Մամ ջան մենք մեկ-մեկ քեզ նեղացնում ենք, քիչ ժամանակ ենք հատկացնում, շատ բան չենք հասկանում, դրանից է:

Դու մեզնից մի նեղացի, դու մի տխրի, որ մեր մոտ ինչ որ մի բան նենց չի ոնց բոլորի, մենք յուրօրինակ ենք, ու մեր ճակատագիրն էլ է մեր նման, դու մենակ ուրախացի, որ դու մեր կողքին ես, մենք էլ քո, առողջ ենք ու երջանիկ:

Մամ ջան հիշիր, որ մենք քեզ շատ ենք սիրում, 8ս էլ քո կողքին ենք, հպարտանում ենք քեզնով, ով ոնց ինչ ուզումա անի, մենք մեզնով հզոր ենք ու ոչ մի բան մեզ չի կոտրում:

Իմացի, որ դու մեզ համար արել ես առավելագույնն ու ավելին, ինչ դու կարող էիր, ու մենք դա գնահատում ենք, կներես, որ ամբողջապես դեռ չենք կարողանում վերադարձնել, բայց ամեն ինչ դեռ առջևում է, հլա դու իմ ու Զառայի երեխեքին էլ պիտի սովորեցնես քայլել, կարդալ , խոսալ, պարել:

Իմ ՄԱՄԱ ջան, չեմ ուզում, թե ավարտեմ խոսքս,  անընդհատ ուզում եմ գրեմ, որ սիրում եմ, որ հպարտ եմ, ափսոսում եմ, որ կողքդ չեմ, բայց դե ինչ արած, մտքով ես միշտ քո հետ եմ, իսկ դու իմ, իմ իմ իմ:

Ծնունդդ Շնորհավոր, դու մենակ առողջ եղիր լավ:

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԲՈԼՈՐԻՑ ՇԱՏ, ԲՈԼՈՐ ՍԵՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍԻՐՈՎ
P.S.: Մամ ջան այս էլ անցած տարվանա վիդեո եմ սարքել, որպես բոնուս

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Շնորհավոր Ծնունդդ ՄԱՄ ջան”

  1. LuSiN says:

    Arax du lacacnelu manyak es….ayooo…espesa petq gnahatel cnoxin…karevor@ gitakcumna….piiiiiiind pachum em

    • անկեղծ այդպիսի նպատակ չունեի, պարզապես անկեղծ եմ եղել, ու ես ուզում եմ, որ մեր մամաները մեր պապաները մեզ հետ լինեն միշտ, ափսոս դա հնարավոր չի

Leave a Reply

You must be logged in to post a comment.