Աստղիկ, Հափփի, մափփի

Այսօր իր ավարտին է մոտենում  Ընկերուհիներիս քառամսյակը: Սկսած հունիս ամիս մինչ այսօր իրենց ծննդյան տոներն են նշել իմ մոտիկ 9 ընկերուհիները, դրա համար հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածը հայտարարված է Ընկերուհիների քառամսյակ: Բայց լավ է, որ ես հիմա հեռում եմ, պատկերացրեք ինչ ծախսի տակ էի ընկնելու)))))

Այսօր իմ սիրելի Աստղի ծննդյան օրն է: Աստղիկը իմ այն ընկերուհին է, ով մեր ծանոթության սկզբնական շրջանում ինձ տանել չէր կարողանում, կան չէ բոլորի մոտ նման ընկերուհիներ, այ իմ էտ ընկերուհին Աստղն է: Չգիտեմ` ինչու ես իրան հեչ դուր չէի եկել, նա նույնիսկ իմ ներկայության պատճառով չէր գալիս ՈւսԽորհուրդ, քանի որ ես միշտ այնտեղ է: Բայց ինչ արած, որոշ ժամանակ անց ինքը ստիպված էր իմ հետ շփվել, քանի որ  դարձել էր մեր թերթի անդամ: Ու այդպես ստիպված մենք արդեն շփվում ենք տարիներ:

2008 փետրվարի 29` իմ Հայաստանից գալու օրը

Ես հաճախ Աստղիկի մեջ ինձ էի տեսնում, ինքը շատ նվիրված, շատ ուշադիր, նրբազգաց, աջակցող ընկերուհի է, ինքը իմ միակն ընկերուհին է, ով չնայած ես էլ Երևանում չեմ ապրում, համարյա ամեն շաբաթ գնում է մեր տուն հյուր, ինչը ինձ համար շատ կարևոր է (ու թող մյուս ընկերուհիներս տեսնեն, սովորեն):

Ես ուրախ եմ, որ իմ կյանքում ունեմ նման ընկերուհի, ով կարող է ոչ միայն ինձ աջակցել, այլ նաև պետք եղած ժամանակ քույիկիս բալիկներ հետ նստել, որ մամաս գա իմ մոտ, իսկ դա հավատացեք ամեն մեկը չի անի: Ես ուզում եմ, որ Աստղս իմանա, որ ես ամեն ինչ տեսնում ու գնահատում եմ ու դրա համար իրան շատ եմ սիրում:

Աստղս, ես գիտեմ, որ չնայած դու ձեր տան նոթբուքը բացում ես միայն իմ հետ խոսալու համար ու քո ասած կոմպից կմ հեռու ես, բայց սա հաստատ կկարդաս: Ես քեզ շնորհավորում եմ, ուզում եմ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, հպարտ եմ, որ դու իմ կյանքում կաս, ես ցանկանում եմ, որ դու գտնես քեզ արժանի երկրորդ կեսիդ, ունենաս միշտ քո նման քեզ գնահատող ընկերուհիներ, ու մեկ-մեկ ռոզովի ակնոցներդ էլ հանես, որ ամեն ինչ էտքան դաժան չթվա:

Ես քեզ շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ սիրում եմ: Իմ Ասիկ, ինչպես կասեր Մարիշոկը:

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.