Ես նենց եմ կարոտել հարևանություն ասվածին

Ասում են` լավ հարևանը բարեկամից լավնա ու եթե Ձեր բախտը բերել է լավ հարևաններով, ես Ձեզ շնորհավորում եմ: Հայաստանում հարևանություն հասկացությունը գոյություն ունի դարեր, չնայած մեկ մեկ անցնումա սահմանները, բայց դե մեկա լավնա էլի))) Մենք և Դիլիջանում, և Երևանում ունեցել ենք և ունենք արտակարգ հարևաններ, ում կարող ես վստահել ոչ միայն մի քանի ժամ պահել քո բալիկին, տորթի վանիլի չունենալու դեպքում պարտքով տա, բայց մեկա հետո չես էլ վերադարձնի, խանութ գնալիս խնդրես նաև, որ քեզ համար էլ մի երկու բան առնի:

Օրինակ, երբ Դիլիջանում իմ տատիկը որոշեց ապրել մենակ ու չէր ուզում տեղափոխվել Երևան,  մի տարի իրա համար ամեն ինչ առնում էին հարևանները, տան հետ կապված օգնում էին, ճնշում չափում, պարզապես գնում զրուցում, մինչև մերոնք հասնում էին: Ու հիմա ես Ռուսաստանում մոռացել եմ` ինչ է հարևանը, էն որ գալիս են կոֆե խմում, կամ օգնում տոպրակները բարձրացնել, կամ տանը մի բանա պետք, գալիս են անում են, Ռուսաստան տենց բան չկա))) Մենք ապրում ենք մեր շենքում արդեն 2.5 տարի, հարկում 4 բնակարան է, որից մեկի հետ մենք ունենք ընդհանուր դուռ: Վերջիններս երբեք չեն գալիս մեր տուն, ես իրանց անուները չգիտեմ, դե բնական է, որ մենք էլ չենք գնում իրանց հյուր (Երևանում մի հարևան ունեինք, չէր թողում մտնենք իրենց տուն, բայց ինքը մեծ հաճույքով մեր տնից դուրս չէր գալիս): Մնացած 2 հարևանները երիտասարդ ընտանիքներ են, մի ընտանիքի ամուսինը բարևումա, մի օր նույնիսկ առաջարկեց օգնել տոպրակ բարձրացնել, իրա կինը մենակ ամուսնուսա բարևում ու նույնիսկ եթե մենք երկուսով ենք, մեկա ինքը մենակ իրանա բարևում)))) Մյուս ընտանիքի ամուսինը նորմալ էլի բարևումա, իսկ կինը չէ, ես էլ դիտավորյալ իրան ամեն անգամ բարևում եմ, խառնվումա իրար: Իսկ շենքի մնացած 32 բնակարանների բնակիչների`այսինքն մեր հարևանների մասին տեղեկություն, շփում համարյա չունենք: Պատեկերացրեք` իրանցից մենակ մեկնա բարևում անցնում, ու վերջ: Իսկ ես նենց եմ կարոտել հարևանություն ասվածին:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.