Հենց այնպես ոչինչ չի լինում

Յուրաքանչյուրիս Աստված մեր բաժին երջանկությունն ու դժբախտությունը, սերն ու ատելությունը, ցավն ու հրճվանքը, կորուստն ու ձեռքբերումն է տալիս ու տալիս է այն չափաբաժնով, ինչքան որ մենք մեր կյանքի հենց այդ փուլում ի վիճակի ենք տանել: Ու հենց այնպես ոչինչ չի լինում, ու ցավը առանց ուրախության չի գալիս, ու երջանկությունը առանց հիվանդության չի լինում, պարզապես ամեն ինչ իր չափն ունի ու ամեն մեկին էլ տրվում է: Ոմանք հաղթահարում են վատն ու իրենց մոտ փայփայում միայն լավը, ոմանք կոտրվում են, ոմանք ավելի ուժեղ դառնում:

Սակայն պետք է հասկանալ, ընդունել, որ լիարժեք ոչինչ չի լինում, եթե Աստված քեզ բալիկ է տալիս, ապա մի ինչ որ բանից զրկում է , եթե քո մաման ու պապան կողքդ են, ապա հնարավոր է քեզ փողից զրկեն, եթե դու փող ունես, հնարավոր է քեզ անբուժելի հիվանդություն տրվի, եթե դու բուժելի հիվանդություն ունես, ապա հնարավոր է սիրված չլինես: Ու հենց այս ամենը քաջ գիտակցել է պետք այն պահին, երբ հերթական հարվածը անսպասելի բախվում է քեզ, պետք է հիշել, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք ունի և պրոբլեմներ, և խնդիրներ, և երբեմն զերծ է դրանցից:

Պարզապես մի քանի օրինակ`
Ընտանիք № 1` լավ կին, երկու հրաշալի երեխա, խմող ամուսին
Ընտանիք № 2` առանց հայր մեծացող երեխաներ, բաժանված մամա ու պապա, բայց առողջ
Ընտանիք № 3`հարուստ ընտանիք, սիրուն կին, լավ բալիկ, մամային չսիրող ու չհարգող պապա
Ընտանիք № 4` աղքատ ընտանիք, լավ ու սիրող ամուսիններ, առանց երեխա
Ընտանիք № 5` լավ աղջիկ, լավ աշխատանք, գեղեցկություն, համեստություն, առանս սեր ու ամուսին
Ընտանիք № 6`հարուստ ընտանիք, միասին ապրող պապա ու մամա, խմող պապա, ներվային մամա
Ընտանիք № 7`երջանիկ զույգ` օրվա հացով
Ընտանիք № 8` անբուժելի հիվանդություն, բայց իրար սիրող ամուսիններ
Ընտանիք № 9`մամա, պապա, բալիկներ, փող, բայց միշտ խանգարող բարեկամներ
Ընտանիք № 10`առանց պապա ընտանիք, բայց իրար սիրող եղբայր ու քույր

Գնահատեք այն, ինչ ունեք հենց այս պահին, ու փայփայեք այն, ինչ ունեք, սիրեք իրար ու ապրեք սիրով:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.