Դառնալ և Շանթ, և Շանթարգել

“Հեռուստացույցով նորմալ նայելու բան չկա”, “ուֆ էսքան ալիք ունենք, մի նորմալ բան չկա նայենք”, “շաբաթ կիրակի միշտ ապուշություններ են ցույց տալիս”, սրանք ամենամեղմ ու տեղին արտահայտություններն են, որ այսօր կարելի է լսել ժամանակակից հեռուստաընկերությունների մասին:

Քանի որ ես ապրում եմ Ռուսաստանում, ու արտերկրում ապրող ամեն մի հայ ինձ շատ լավ կհասկանա, կարիք ունեմ հայկական ամեն ինչի: Իսկ հեռուստատեսությունը Սփյուռքի համար պետք է լինի ոչ միայն լրատվության աղբյուր, այլ առաջարկի հայկական երգեր, պարեր, հաղորդումներ Հայաստանի ու հայերի մասին, որակով հայկական միջավայր ապահավի յուրաքանչյուր հայի տանը, թե դրսում, թե երկրի ներսում: Մենք տանը ունենք Շանթ հեռուստաալիք նայելու հնարավորություն, մի ալիք, որը ունի բարձր վարկանիշ, ժամանակին ունեցել է մի քանի հայրենասիրական լավ նախագծեր: Ու ինչ է կատարվում հիմա` առավոտյան ուրախացած միացնում ես, նայես մի լավ նորություն, մի կարգին երգ լսես, ու խնդրեմ` արգենտինական ԴԻՇՈՎԻ սերիալների մի ամբողջ շարք` թարգմանված Սփյուռքի համար անհասանելի գրագետ ու ՃՈԽացված հայերենով, անիմաստ ու դատարկ բովանդակությամբ ռանչոյական Աէլիտաների ու Խոսեների սիրո պատմություններ: Օրական մի քանի անգամ Վերվարածներ, որի կրկնությունը արդեն կրկնվում է որերորդ անգամ: Ահա, երկուշաբթի օրվա արբանյականյին ծրագիրը`

08:25 Սլ. Շոկոլադի տիրուհին

09:10 Discovery

10:00 Առավոտը Շանթում

11:10 Գ/Ֆ

12:45 Աշխարհի հայերը

13:10 Իքս ֆակտոր

15:00 Հորիզոն

15:20 Ով է ուզում դառնալ միլիոնատեր

16:05 Սլ. Շոկոլադի տիրուհին

16:50 Պարահանդեսօրագիր

17:10 Սլ. Որտե՞ղ է Էլիսան

18:10 Հարց չկա

19:00 Հորիզոն

19:20 Սլ. Սիրո ծովը

20:10 Սլ. Լիալուսին

21:00 Սլ. Անուրջներ

22:00 Հորիզոն

22:35 Հեռանկար

23:00 Սլ. Բանակում

23:45 Սլ. Լիալուսին

00:20 Գ/Ֆ

02:00 Սլ. Անուրջներ

02:50 Սլ. Բանակում

03:30 Ով է ուզում դառնալ միլիոնատեր

04:15 Սլ. Անսանձ հոգին

05:00 Սլ. Որտե՞ղ է Էլիսան

05:45 Գ/Ֆ

Արդյոք, “աշխարհի հայեր” մի հայկական արմատներ ունեցող նախագծով կարելի է “կշտացնել” սփյուռքի կարոտը? Իհարկե , Շանթը ունեցելել է և շարունակում է պարբերաբար ներկայացնել լավ ծրագրեր, սակայն պետք է քաջ գիտակցել, որ կոնկրետ Սփյուռքի համար պետք է լինի այլ հեռուստածրագիր` այլ հաղորդումներ, այլ ֆիլմեր, այլ որակ: Ու նույնը հաստատ կատարվում է և մնացած, արբանյակային հնարավորություններ ունեցող ալիքներում, նույն Հանրայինը, որը պետք է լինի առաջինը ամեն ինչում, առաջինը լավ ու որակով հաղորդումների մատուցման գործում, առաջինը հայկական միջավայր ստեղծելու հարցում, բայց պատկերն այլ է, Սերիալ սերիալ մինչև վերջ, անորակ անորակ մակարդակ ու մինչև երբ:

2006 թվականին, երբ ես աշխատում էի լրատվական համակարգում, բավականին դժվար էր հայկական ինտերնետում գտնել հայկական նորություններ , ու հատկապես ճիշտ ժամանակին, սովորաբար հայկական լրատվական կայքերը արթնանում էին ժամը 12-ից հետո` լիքը հին ու երեկվա նորություններվ: Այսօր պատկերն այլ է, շատացել են հայկական լրատվակայան կայքերը ու հավանաբար հենց քանակն է ստիպում մրցակցության պայմաններում որակ ու հրատապություն ապահովել: Ու ինչ է կատարվում հեռուստաընկերությունների լրատվականներում? Վերջին շաբաթվա ընթացքում, երկու դեպք գրանցվեց Երևանում, որոնց ես հետևում էի, մեկը  ավտովթարն էր, մյուսը` օդանավակայանում տեղադրված կեղծ պայթուցիկի մասին ահազանգի լուրը, ու ինչպես է մատուցվում դա հեռուստաընկերությամբ………  ավթովթարի հաջորդ օրը` երեկոյան, ուղիղ մեկ օր անցել է,  ժամը 21-00-ի գլխավոր լրատվական հաղորդումը սկսկվում է այսպես Նախագահ Սերժ Սարգսյանը…..(ես գիտեմ, որ պաշտոնականը մատուցվում է սկզբում), հետո նշվում է, որ ավտովթարի մասին նյութը դեռ մոնտաժվում է ու կներկայացվի հաղորդման վերջում. արդյոք հնարավոր  չէր մեկ օրվա ընթացքում 2-3 րոպեանոց նյութ պատրաստել, երբ արդեն ամբողջ ինտերնետը գիտեր` որտեղ, ինչ, ինչպես, ով: Նույնը և պայթուցիկի մասին, այդ օրը լրատվականը սկսվում է Տիգրան Սարգսյանի աայցի մասին լուրով, պատկերացնում եք, հազարավոր մարդիկ, ում բարեկամները Զվարթնոցում են, պետք է լսեն, թե ինչ է ասել Պուտինը, ինչ է ասել սա, նա, նա, ու հետո վերջում, նրանց ասում են, որ ահազանգը կեղծ էր: Համոզված եմ, որ մեր հեռուստաընկերություններում աշխատում են ինձանից հարյուր անգամ ավելի պրոֆեսիոնալ ու այս  ամենը ավելի լավ հասկացող մարդիկ, բայց ինչու է պատկերը մնում նույնը, թե կանգնել է ակնթարթը որակի վրա ու այն չքնաղ է???

Հարց է առաջանում, արդյոք հենց իրենք` հեռուստաընկերությունները, չեն մեղավոր նրանում, որ հասարակության մի հոծ զանգված պարզապես արտագաղթում է դեպի ինտերնետ, արդյոք իրենց անորակության պատճառով չէ, որ մարդիկ զզվել են հայկական հեռուստաընկերություններից ու նորություններից, ֆիլմերից, հաղորդումներից: Անհրաժեշտ է քաջ գիտակցել, որ այսօր ամեն ինչ` սկսած նորություններից վերջացրած ֆիլմերով ու երգերով,  կարելի է գտնել ինտերնետում, ավելի արագ, ավելի որակով, ու կգա մի ժամանակ, երբ արդեն մեզ ընդհանրապես պետք չի լինի ԱՆՈՐԱԿՈՒԹՅԱՆ այդ մակարդակը ու մենք կտրականապես կհրաժարվենք ՏԵԼԵՎԻԶՈՐ նայելուց:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.