Որտեղ է վերջանում հետաքրքրության սահմանը

Մենք բոլորս հետաքրքրասեր ենք, սիրում ենք զրուցել, հարց ու փորձ անել, շատերի մոտ դա ավելի ցայտուն է դրսևորվում ուրիշի կյանքի նկատմամբ: Բայց արդյոք մենք գիտենք ժամանակին կանգ առնել մեր հետաքրքրասիրության առջև ու հասկանալ, որ ամեն ինչ իր չափն ունի: Առահասարակ, անգամ ամենամոտ մարդը կարիք ունի լռելու, հատկապես երբ դա վշտին է վերաբերում, իսկ շատերին թվում է, թե հենց նա պետք է օգնի , հենց նա է, որ իր խորհուրդներով , իր աջակցությամբ կարող է ինչ որ բան անել: ՍՏՈՊ: Միշտ չէ, որ կարիք կա մարդուն խորհուրդներ տալ, երբեմն պետք է մենակ թողնել ու վերջ, նա ինքը կհասկանա, թե իրեն ինչ է պետք: Հաճախ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ ինտերնետում մի բան գրել, բայց քանի որ գիտեմ կլինեն մեկնաբանություններ` “ինչ է եղել”, բառերով, չեմ անում դա: Չէ, մի կողմից հաճելի է, որ քո նկատմամբ հոգատար են, բայց միշտ չէ դա պետք:

Ես անգամ իմ ամենամոտ ընկերուհիներին անձնականից բան չեմ հարցնում, եթե գալիս է պահ, որ իրանք ուզում են պատմել, գիտեն ես միշտ պատրաստ եմ լսել, խորհուրդ տալ, օգնել, բայց եթե գիտեմ, որ նրանցի մեկը հանդիպում է որևէ մեկի հետ կամ հավանում է, ամեն օր չեմ ասի` հըն ինչ եղավ, ես մենակ հենց սկզբից ասում եմ` ես պատրաստ եմ լսել քեզ, տեղս գիտես ու վերջ:

Ծանոնթերս, որ ինձ հետ մի թեմայով կիսվում են, հեչ սովորություն չունեմ անընդհատ հարցնել` հըն ինչ եղավ, ինչ կարիք կա, եթե մարդ քեզ հետ կիսվել է, ուրեմն եթե կարիք ունենա, ինքը հաստատ քե նորից կգտնի: Սա ոչ թե անտարբերություն է , այլ ՏԵՂԴ իմանալու կուլտուրա, որը ցավոք սրտի քեզ համար լրիվ անծանոթ մարդկանց մոտ, հասնում է 0 մակարդակի:

Հետաքրքրասիրությունները միացնելուց առաջ մի պահ մտածեք, արդյոք դիմացինը կարիք ունի հարցախեղդվելու, թե այդ պահին լռելը ամենալավ միջողցն է:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.