Հիթ-հիմներ

Կան երգեր, որոնք որոշակի ժամանահատվածում հնչում են համարյա բոլոր անկյուններից, երբեմն վերածվելով տվյալ քաղաքի հիմնի:

Փորձել եմ վերհիշել իմ ուսանողական տարիների հիթերը, ինչքան որ հնարավոր է: Միգուցե, Դուք չեք լսել այս երգերը, քանի որ այն Ձեր ճաշակով չէ, բայց չեք կարող ժխտել այն փաստը, որ դրանք Երևանում հիթեր էին ու հնչում էին բոլոր մեքենաներից, բոլոր բջջայիներից, բոլոր ձայնասկավառակների վաճառման կետերից ու ամեն ամեն տեղից: Գնացինք`

Eros Ramazzotti & Cher “Piu che puoi

Busta Rhymes ft Mariah Carey – I Know What You Want

LeAnn Rimes

Nelly ft. Kelly Rowland Dilemma

Nelly Furtado Say it right

The Pussycat Dolls ft. Snoop Dogg

LAS Ketchup song

Sugababes-Stronger

Հիշենք ռուսական էստրադայի մի քանի հիթեր: Մի ժամանակ այս երգը բոլոր սիրահարված աղջիկների հեռախոսազնագն էր:

Непара – Другая причина

Ирина Дубцова – О нем

Անցնենք հայկական հիթերին, Սիլվա Հակոբյանի Գիշեր է երգը իսկապես հիթ էր, չնայած շատերը, ովքեր չեն հավանում նրա երգարվեստը, բայց մինչև տաշի տուշի երգերը, նա այս երգը իսկապես հիթ դարձրեց:

Հաջորդ հիթը, որի երգողների անունը սկզբում անհայտ էր բոլորի համար, ում ասես չէին վերագրում, սակայն այն իսկապես հիթ էր, Հայք խմբի ՔԱմի փչի երգն է, որը հնչում էր համարյա թե բոլոր տեղերից:

Հաջորդ հայկական հիթը, որը հիթշքերթների առաջին տեղից չէր ուզում իջներ, Քրիստինե Պեպելյանի և Արմենչիկի Ինչու էրգն է`

Եվ վերջում հայկական եվրատեսիլյան երկու իսկապես հիթերը, առաջինը Սիրուշոյի Քելե Քելե երգն է`

Եվ իհարկե Արևիկի Երազանք երգը, որը սիրվել է բոլորի կողմից, մեծ, փոքր, ռոք կամ Ջազզ սիրողների կողմից, ու իսկապես լավ ու դրական երգ է:

P.S.: Եթե կան երգեր, որոնք ես մոռացել եմ, կարող եք գրել, ես կավելացնեմ:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.