Հյուպատոսարան “մոյկա” կամ ինչպես ստանալ ՌԴ քաղաքացիություն

Ինչպես ստանալ ՌԴ քաղաքացիություն: Այս հարցը հուզում է շատ հայերին, ովքեր ցանկանում են մշտական բնակություն հաստատել եղբայրական Ռուսաստանում: Հայերի մոտ ամենատարածված մեթոդը կեղծ ամուսնություն է ռուսական քաղաքացիություն ունեցող մարդու հետ, ում հետ բաժանումը համընկնում է քաղաքացիություն ստանալուն: Ավելի խորամանկները ամուսնանում ու չեն էլ բաժանվում քաղաքացիություն ունեցողների հետ:, ովքեր նար ունենք գրանցում, տուն և ծանոթություններ:

Իսկ այն, ինչ ես ուզում եմ պատմել Ձեզ, մտքիցս դուրս չի գալիս արդեն ոչ մեկ տարի: Քանի որ ամուսինս Ռուսաստանի քաղաքացի է, իմ քաղաքացիություն ստանալը ստացվեց ինչքան հնարավորէ արագ: Նախ դիմեցինք ժամանակավոր բնակության համար, որի ստանալու ժամկետը  կախված է կոնկրետ որ շրջանում եք բնակվում: Այնուհետև դիմեցինք քաղաքացիության համար, որը ստացա վեց ամսվա ընթացքում, այսինք մեկ տարվա ընթացքում ես արդեն ստացա ՌԴ քաղաքացիություն:  Իհարկե, առանց ծանոթ այստեղ անհնար էր, ուստի մեր ծախսերը ամեն մի “սենյակում” մի քիչ կրճատվում էին, սակայն պետական ծախսերը մոտ 2000-3000 ռուբլի էին: Հերթը հասավ վիզայի երկարացմանը, որը անհրաժեշտ էր քաղաքացիության համար դիմելու ժամանակ:

Ռուսաստանի վիզա ես Դիլիջանի անձնագրային սեղանում ստացել եմ մեկ տարվա համար ընդամենը 1800 դրամով, դա 2008 թվականին: Ու քանի որ արդեն մեկ տարին անցել էր, պետք էր այն նորից գոնե մեկ տարով երկարացնել: Դրա համար ունեի երեք տարբերակ` կամ գալ Հայաստան, կամ մեկնել Մոկսվա` Հայաստանի դեսպանատուն կամ դիմել մեր շրջանում ՀՀ Հյուպատոսին: Քանի որ ես կյաքումս առաջին անգամ էի զանգելու Հյուպատոսի, սկզբում տարօրինակ թվաց, որ հեռախոսահամար տալիս նշվեց միայն նրա անունը: Հաջորդ անակնկալը մեր Հյուպատոսի կիսառուսերեն կիսաահայերեն խոսելն էր, ու քանի որ ոչ մի լեզվին նա նորմալ չէր տիրապետում, ես իմ խնդրանքը բացատրեցի մի քանի անգամ: Իսկ վերջի անակնկալը ինձ պարզապես ապշեցրեց: ՀՀ հանրապետության Հյուպատոսը իմ անձնագիրը վերցրեց ոչ ավել ոչ պակաս ՄՈՅԿԱՅՈՒՄ, որտեղ մի առանձին սենյակում հյուպատոսարանի գրասենյակն էր: Ես շոկի մեջ էի: Ավելի լավ էր փողոցում հանդիպել կամ հայկական Եկեղեցու տարածքում, բայց ոչ ՄՈՅԿԱՅՈՒՄ: Ու իհարկե, ամենավերջում, անձնագիրը ետ ստանալու ժամանակ, հայի ԽԱՍՅԱԹԻՆ համաձայն, “հայից մի ձև գումար պոկելու ավանդույթը” չխախտելով նա մեզնից պահանջեց 6000 ռուբլի, դա ՀՀ դրամով կազմում է մոտ 78.000 դրամ, ի դեպ պաշտոնապես այստեղ այդ գումարը կազմում է 2000 ռուբլի (http://www.armenianembassy.ru/?lang=ru&display=council), 3 անգամ էժան: Ու քանի որ մենք արդեն փաստի աջառ էինք կանգնել, ու այլ ելք չկար, արդեն ամեն ինչ արված էր, փոխանցեցինք այդ գումարը ու հեռացանք Հայաստանի հյուպատոսարան Մոյկայից:

Ես արդեն նշել էի, որ Հայաստանում այդ պրոցեսը արժե 1800 դրամ, իսկ Ռուսատսանում, որտեղ հայը հայից ամեն կերպ փող է պոկում, այն կազմեց 78.000 դրամ:

Էլ ավելացնելու ոչինչ չունեմ:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.