Երբ հոգսերը փոխվում են

Երբ նոր ենք ծնվում, մեր ծնողները հոգ են տանում մեր մասին, մեր առողջության մասին: Տաք են հագցնում ձռմանը, ամռանը անպայման գլխարկ, հետևում են, որ լավ սնվենք, անում են ամեն ինչ, որ առողջ լինենք: Երբ հիվանդանում ենք, անքուն գիշերներ են անցկացնում մեզ հետ, խնամում, անգամ անճարությունից լացում, երբ չգիտեն` էլ ինչով օգնեն:  Տարիներն անցնում եմ, մեր մեծանալուն զուգահեռ հոգսերը ավելանում են: Բայց մեր կյանքում գալիս է մի պահ, որ մենք արդեն այնքան հասուն ենք, որ դերերով փոխվում ենք:

Արդեն մեր տատիկների ու պապիկների, մամաների ու պապաների համար մենք ենք դեղ առնում, մենք ենք ասում` մամ ջան դու պառկի, ես ամանները կլավան, դու հիվանդ ես, մենք ենք մեր պապայի հետ գնում բժշկի, մեր տատիկներին ու պապիկներին մի բան կարդալու համար ակնոց ենք տալիս արդենք մենք, չէ որ մեծացել ենք: Ու դա կյանքի փուլերի ամենադժվար պահն է, որ զգում ես մեծ լինելուդ բացասական կողմերը, երբ դու ոչ թե հոգսից ես ուզում փախնել, այլ ծնողիդ անառողջ լինելու փաստից, երբ առավոտյան արթնանում ես ու ուզում ես էլի իրանց տեսնես առողջ, իսկ քեզ անհոգ, երբ ցանկանում ես նորից փոքր լինել, որ Ձեր տուն եկող միակ բժիշկը լինի հարևանը, ով ամեն երեկո սուրճ խմելու է գալիս:

Ու մենք ավելի անճարունակ ենք, երբ Դուք եք հիվանդ, քան Դուք, երբ մեզ չեք կարողանում օգնել փոքր ժամանակ սոսկ այն պատճառով, որ դեռ խոսել չգիտենք, ու չենք կարող բացատրել, թե ինչի ցավից ենք մի ամբողջ գիշեր լացել:

Եղեք առողջ:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.