Կինոյից դեպի իրականություն: Հյուսթոնի դին գտավ նրա թիկնապահը

Ու ես հիմա եմ հասկանում Ջեքսոնի ու Ուայնթաուհի ֆանատներին, ովքեր տխրել էին, սոցցանցերում նրանց երգերն ու նկարներն էին դնում, առավոտյան, որ տեսա R.I.P. Whitney Houston, արցունքները ինքնակամ հոսեցին աչքերիցս:

Ախր ես մեծացել եմ Թիկնապահ ֆիլմի ռոմանտիկ սիրո վրա, ախր ես նրա I will always love you երգը հազար անգամ լսել ու նորից զգացել եմ, որ սերը կա ու այն հավերժ է:

Միշտ, որ լսում էի նրա թմրամոլային խնդիրների մասին, ափսոսում էի, որ նման լեգենդը անգամ չկարողացավ դիմանալ համաշխարհային փառքին, անսահմանափակ քանակությամբ փողին:
Ես ցանկանում եմ, որ գոնե նման մարդկանց նայելով բոլոր այն մադրիկ, ովքեր փողը չիմանալով էլ ինչի վրա ծախսեն, ծախսում են դա թմրամիջոցների վրա, մի րոպե կանգ առնեն ու հասկանան, որ դա կործանում է:

Առաջարկում եմ ևս մեկ անգամ վայելել նրա երգերից մի քանիսը`

Նա իսկապես հրաշալի երգչուհի է եղել, ով իր ստեղծագործական ուղին սկսել է ընդամենը 11 տարեկանում: Նա իրա կյանքի ընթացքում ստացել է մոտ 600 մրցանակներ: Ու այո նա ընդմիշտ է ապրելու իր երգերով, իր ձայնով ու իր տաղանդով բոլոր նրան գնահատողների ու սիրողների սրտերում: Նման երգչուհիները ապրում են հավերժ, այնքան հավերժ է ապրելու նա, քանի դեռ այս աշխարհում լինելու է գոնե մեկը, ով իր տանգոն հավերժացնելու է I will always love you երգի տակ:

Ես նրա Թիկնապահ ֆիլմը տարին գոնե մի անգամ նայում էի, առաջարկում եմ ֆիլմի սիրահարներին ևս մեկ անգամ դիտել այն այստեղ


Both comments and pings are currently closed.

Comments are closed.