Իդեալական հայ կին

Յուրաքանչյուր ազգ ունի կնոջ իր իդեալը, որին ձգտում են բոլորը: Չնայած այդ նույն ԲՈԼՈՐԸ լավ էլ հասկանում են, որ իդեալական ոչինչ, այդ թվում և մարդ արարած, չկա, բայց միևնույն է, նրանք ձգտում են: Հոլիվուդում անգամ աստղերից են կերտում իդեալական կնոջ կերպար, որն ունի ինչ որ մեկի քիթն ու մյուսի ժպիտը: Ինչքան հիշում եմ, մենք հայ կնոջ իդեալ չունենք, բայց եթե հետևենք այն փոփոխություններին, որոնք կատարում են մեր հայ աղջիկները, ապա կարելի է կազմել ՀԱՅ ԻԴԵԼԱԿԱՆ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐ:

Նախ սկսենք մազերից` երկար, գանգուրացող, բայց և շուտ ուղիղացող մազեր(հաճախ Սիրուշոյի սանրվածքից): Մեծ ճակատ, լայն, որ էլ մազ հանելու կարիք չլինի` այն մեծացնելու համար: Ունքեր, ոչ շատ հոծ, ոչ էլ շատ նոսր, որ սեփական ունենան, այլ ոչ թե անընդհատ նկարեն կամ տատու անեն:Մեծ ու քամելեոն աչքեր, թե չէ մեռան հա լինզա առնելով: Երկար թարթիչներ, որ տուշ քսելուց հետ էլ ավելի երկարեն: Ընդգված այտեր, ու այո այո փոքր, նորմալ, առանց  փոքր ժամանակ ընկնելուց հետո ջադրվածքների ՔԻԹ: Մեծ, ուռած, դեպի առաջ ընկած շրթունքներ, որ նկարվելիս կարիք չլինի այն արհեստականորեն ուռացնել կամ էլ հատուկ ուռացնող շրթներկեր գնել:Նորմալ գլուխ, նորմալ ոչ լոշտակ ականջներով, որ օպերացիայի կարիք չլինի:

Երկարոտ վիզ, միջին, ոչ մեծ, ոչ փոքր կուրծք, փոր չլինի, առանց կողքի յուղային մսերի կախվածության գեղեցիկ նիհար մարմին, ոչ Քիմյան, բայց ոչ էլ տախտակային հետույք, ՈՒՂԻՂ ոտքեր, որ արխային կարճ կիսաշրջազգեստներ հագնեն, ու իրանց հետևից չասեն` քուր ջան բայց ինչ զապ ոտեր ունես:

Նորմալ ոտքերի մատներ, ասեմ, տղաները դրան շատ են ուշադրություն դարձնում, նախընտրելի է` բութ մատը երկրորդ մատից երկար լինի, ավելի սիրուն է նայվում: Գեղեցիկ երկար ձեռքերի մատներ` միշտ խնամված եղունգներով, ըստ ցանկության` երկար կամ կարճ:

Ու այո, այո, ամենակարևորը` հայկական առանց մազ մարմին, որ ոչ էպիլյացիայի կարիք լինի, ոչ էլ էպիլյատոր առնենք, ոչ էլ տղաները դրա համար ձեռ առնեն:

Հ.Գ: Մի’ ձգտեք իդեալին, այլ իդեալին մոտեցրեք Ձեզ:


Both comments and pings are currently closed.

12 Responses to “Իդեալական հայ կին”

  1. Ռոզա says:

    Արաքսո ջան, նյութդ վատը չէր, բայց թույլ տուր վերջին արտահայտության հետ չհամաձայնել: Երբ Սևակին ասացին. “Քո գրելաոճը շատ բարձր է, հասարակ ժողովրդին անհաս է”, Սևակը պատասխանեց.”Իրական արվեստագետը ոչ թե պիտի իջնի մինչև ժողովուրդ, այլ ժողովրդին ձգի, բարձրացնի իր հետևից”:
    Ճիշտ է, էստեղ կարելի է հիշել նաև Պիկասսոյին, որը համոզված էր, որ ամեն ավարտուն բան անկատար է, սակայն իդեալի կամ կամ կատարելության ձգտելն անհրաժեշտ է. հակառակ դեպքում, ըստ իս, ինքնակատարելագործումն անիմաստ է դառնում:

    • arakso says:

      Գալստյան ջան դե հա ձգտել իդեալին, բայց ոչ մաքսիմալ ձևով, ոնց հիմա են ձգտում մեր աղջիկները, խոսքս դրա մասին էր, որ , օրինակ, եթե քո շրթունքները մեծ չեն, կարիք չկա արհեստականորեն մեծացնել, կարելի է ի վերջո այն այնպես ներկայացնել, որ գեղեցիկ նայվի հենց քո փոքր, բայց սիրուն շրթունքները, ահա ինչ է մասին էր խոսքս

  2. Ռոզա says:

    Կարծում եմ` եթե պլաստիկ վիրահատություններն այդքան թանկ ու առողջության համար վտանգավոր չլինեին (ըստ վիճակագրության 100 վիրահատությունից մեկն ավարտվում է կյանքի ու առողջության համար անդառնալի վնասով), գրեթե բոլորը “դանակի տակ կմտնեին”, միայն թե ուղղեին լոշտակ ականջները, խիստ արտահայտված արծվաքիթը կամ մանկական չարությունների արդյունքում դեմքին մնացած սպին: Դեռ ավելին, ակնառու թերությունները չուղղելը ատամնեը չլվանալու նման բան է: Այդ նույնն է, որ աղջիկը, բնականի կողմնակիցը լինելով, չազատվի անցանկալի մազածածկույթից:
    Ուղղակի ամեն ինչ չափի մեջ է պետք անել` առողջության համար նվազագույն վնասով (հոգին լուսավորյալ Ջեքսոնի օրն ընկնելն էլ մի բան չէ):

    • arakso says:

      հա, ես կողմ եմ , որ պետք է մազերը հանել, ահավոր անդուր քիթն ուղղել, բայց այօսր Հայաստանում մոդա է քթի վիրահատություն անելը, ու դա շատ վատ է, եթե կարելի է սպորտի միջոցով հասնել գեղեցիկ մարմնի, կարիք չկա պառկել դանակի տակ:

  3. Ռոզա says:

    Լրիվ համաձայն եմ :)) Մնաց հաղթահարել ալարկոտության գործոնը :))

    • arakso says:

      դե եթե խոսքը գնում է սեփական մարմնի գեղեցկության մասին, ապա ինչ ալարելու մասին կարող է խոսք գնալ)))))))))))))))

  4. Argam says:

    mi hat harc eli–isk erbeve harcrel eq txaner@ vonc en patkeracnum hay knoj@, te et dzer axjkakan erevakayutyunn a?))))
    dzez tvum a hay txen uzum a ira koxqi axjik@ sex-simvol lini te @ntaniqi mayr????
    es sax kyanqs mi ban em asum, hay axjikneri (mnacac azger@ indz chen hetaqrqrum) glxavor terutyun@ en a, vor iranq uzum en cankali linel, voch te sireli, dra hamar vor dzez het xosecluc nayen voch te dzer achqerin ayl urac shrterin, bacvac krcqerin, ev karj shrjazgesti takic erevacox UXIX votqerin (el chem xosum mazacackuytic zurk marmni ayl masierin), chnexanaq, u chaseq hay txerq@ “esim inch en, bri en,…”–DUQ EQ UZUM VOR DZEZ TENC VERABEREN

    • arakso says:

      Արգամ սա լրիվ հումորային մոտեցում էր նրան, ինչին ձգտում են ներկայումս աղջիկները))))))))))))) բայց մի բանում համաձայն չեմ, ընտանիքի մայր կինն էլ պետք է խնամված լինի ու կանացի

  5. Argam says:

    mi shpoteq xnamvac u kanacin cankalii het

  6. shushan says:

    Սպանեցիր, Արաքսսսսսսսս :D:D:D