Ես չեմ մոռացել իմ 90ականները

Երեք տարի առաջ, երբ ես դեռ Երևանում էի ու նոր էին սկսում Լևոնական ցույցահավաքույթները, ես Պրոսպեկտի վրայի բանկերից մեկում փակ դռների ետևից նայում էի ամբոխներին խելագարված ու մտածում, արդյոք այս մարդիկ մոռացել են այն, ինչ մեզնից շատերը տեսել ու զգացել են սեփական մաշկի վրա: Անձամբ ես չեմ մոռացել, իմ հասկակակիցներից շատերն էլ մոռացած չեն լինի այդ ցուրտ ու մութ տարիները:
Ու երբ ես նայում եմ այ մարդկանց, ովքեր այօսր գնում են մեր երկրի առաջին նախագահի հետևից, զարմանքից բացի ոչինչ չեմ զգում: Հարցը կոնկրետ անձի մեջ չի, մենք լավ էլ գիտակցում ենք, որ եթե չլիներ նա, լիներ ուրիշ նախագահ, մենք մեկա ապրելու էինք այն, ինչ ապրեցիք, պարզապես ենթագիտակցորեն մենք այդ ամենը կապում ենք հենց նրա հետ: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր փոքր են եղել 90ականների ճգնաժամի ժամանակ կամ բոլոր նրանց, ովքեր մեծ են եղել, բայց այսօր կամ մեծ մեծ խոսում են, կամ էլ գնում հրապարակ ցույցերի, ես պատմեմ իմ 90-ականների մասին:
Իմ Մութ ու ցուրտ տարիները անցել են Դիլիջանի մեր 4 սենյականոց բնակարանում, որը ձմեռվա ամիսներին վերածվում էր մի սենյականոցի, որտեղ մեր փեչի կողքին շարում էինք մնացած սենյակներից արագ(այնքան ցուրտ էր այդ սենյակներում, որ շատ մնալն անհնար էր) բերված անկողնային պարագաները ու բոլորս միասին մոմի լույսի տակ ասում էինէ իրար բարի գիշեր: Լույսը լինում էր օրվա մեջ մի ժամ, ու հենց լույսերը տալուն պես մեր ամբողջ 9 հարկանի շենքից լսվում էր` Ուռաաաաաաա լույսերը տվեցին: Ունեինք շատ քիչ ժամանակ` օգտվելու այդ հաճույքից: Բայց այնքան էին սովորել, որ լույսի կարիք չէինք ունենում, դասերը անում էինք մինչև մութն ընկնելը, ճաշ հաճախ եփում էինք վառարանի վրա, լողանում էինք կամ մոմի լույսի տակ կամ էլ ցերեկը, իսկ մութն ընկնելուն պես վառվում էին մի կերպ ձեռք բերված մոմերը, հավաքվում էինք ընտանիքով ու սկսում կամ լոտո կամ բառախաղեր խաղալ: Ջուրը նույնպես հաճույք էր, առավոտյան ժամը 6-ին մայրս ու հայրս հավաքում էին մեր տան բոլոր դույլերը ու գնում մեզնից բավականին հեռու գտնվող անտառի ծլվլացող աղբյուրի ջուրը հավաքում, մենք մի 2 ժամից գնում էինք ու այդ բոլորը բերում էինք տուն` լողանալու, լվացվելու, խմելու, ճաշ պատրաստելու համար. ջուրը մեզ համար թանկարժեք հաճույք էր: Իսկ ահա ձմռանը մենք կիլոներով ձյուն էինք հալեցնում` որոշ դեպքերում օգտագործելու համար: Եթե գոնե մեկ անգամ ձյուն եք հալեցրել, ապա կարող եք պատկերացնել, թե մի 5 լիտր ջրի համար ինչքան ձյուն է հարկավոր:
Ուտում էինք ինչ? Հաց տալիս էին կտրոններով, երբեմնք պետք էր անցնել ձյունառատ ձորերի մեջով, կանգնել երկար հերթում, մեջ գցել բոլոր ծանոթներին, որ կարողանայիր գնել մի հատ հաց: Մի օր հայրիկիս տուն բերեց ժեշտի բանկայի մեջ սև հաց, որը Հայաստանը օգնություն էր ստացել, ուրիշ ուտելու բան չկար, էտ հացն ու աղը, ես զզվում էի այդ հացից, բայց ուրիշ բան չկար: Ես մինչև օրս ատում եմ սև հացը, ատում եմ ձկնային կոնսերվաները, որոնք այն ժամանակ միակ հայթայթվող ուտելիքներից էին և ատում եմ տոմատի մածուկը, որ քսում էինք հացին ու ուտում: Իսկ ինչպես էին տաքացնում տունը, վառարանով, իսկ փայտ… քանի որ հայրիկս աշխատում էր, ու առողջական պրոբլեմներ ուներ, մամաս ինձ ու քուրիկներիս հետ թաքուն գնում էր անտառ, հավաքում էինք բոլոր հնարավոր մեզ համար թեթև փայտե ճյուղերը, ու անտառով մեկ բերում բակ, բակում հարևանի երեխեքը օգնում էին կոտրել ու բարձրացնել 4-րդ հարկ: Այդ տարիներին Դիլիջանի անտառներում այնքան ծառեր կտրվեցին, բայց դե ինչ արած: Շենքի տղամարդկանց մեծամասնությունը գնաց Ռուսաստան, շատերը այդպես էլ չվերադարձան իրենց ընտանքիների մոտ, 36 բնակարաններն այնքան արագ դատակվեցին, որ արդեն մոռանում էինք, որ հարևանը Ռուսաստանի որ քաղաքում է ապրում:
Իսկ ոնց էինք դասի գնում: Ձմռան ցուրտ օրերին դասերը տևում էին 5 րոպե, դասատուն մտնում էր դասարան, տալիս առաջադրանք ու գնում տուն: Հիշում եմ` մի տարի ամերիկյան օգնություն էր տրվել դպրոցներին, մի դասի ժամանակ տալիս էին մի հատ պեչենի ու մի բաժակ կաթի փոշուց եփած կաթ: Այ էտ պեչենիի համը երբեք չեմ մոռանա, էնքան համով էր: Իսկ հեռուստացույց, դե եթե բախներս բերեր այդ կես ժամվա ընթացքում կնայեինք մի հատ հնդկական կինոյի մի դրվագ: Կամ էլ դվիժոկ ունեցող հարևանի տանը կհավաքվեր ամբողջ շենքն ու կնայեր Սանտա բարբարան:
Ահա մոտավորապես կարողացա նկարագրել այն, ինչ ես եմ տեսել իմ մանկության տարիներին: Ու եթե ինչ որ մեկը մոռացել է իր 90ականները, ապա ես ու իմ հասակակիցները հաստատ չենք մոռացել մեր` մեզ չտաքացնող վերարկուներով 5 րոպեանոց դասերը, հացի հերթերը, մոմի լույսը, փայտե վառարանի հոտը, առանց տրանսպորտի դասի գնալն ու գալը, մեր ծնողների`մեզնից ամաչող աչքեր թաքցնելը:
Ռեփի սիրահար չեմ, բայց հավանաբար Հայկոն էլա իմ հասակակիցը:


Both comments and pings are currently closed.

8 Responses to “Ես չեմ մոռացել իմ 90ականները”

  1. Alenoush says:

    իսկ էս ամենն ինձ յիշեցնում են Իրան-Իրաք պատերազմը.. նոյն վիճակը ու ես դեռ կ’ասէի աւելի վատը..
    Արաքս ջան, ես էլ իմ յուշերը պատմեմ կապւած Հայաստանի անկախացման և Ղարաբաղի պատերազմի հետ. Երբ սկսեցին յայտարարել երկրների անկախացման մասին, ամէն օր ընտանեօք շարւում էինք հերուստացոյցի դիմաց ու սպասում էինք, որ ուր որ է Հայաստան անունն ենք լսելու իսկ երբ եկաւ էն օրը, որ լսեցինք դա ինձ համար հրաշք էր: Բառերով չեմ կարող նկարագրել իմ ապրումները:
    Իսկ պատերազմի օրերին, վազում ու նստում էի հեռուստացոյցի կողքի փոքրիկ բազկաթոռի վրայ, որ դռան յետևի մասում էր (տնեցիներն ինձ չէին տեսնում) ու մատներս խաչած աղօթում էի, որ հայկական կողմում զոհեր չլինեն: Ու եթէ լինում էին, դռան յետևում լաց էի լինում:
    Կեանքում չեմ ցանկանայ նոյն պահերը երբևէ վերապրել…

    • arakso says:

      Ես Ղարբաղի պատմերազմից լիքը վատ հիշողություններ ունեմ, մորաքրոջս տղան զոհվեց, մինչև հիմա հիշում են տանկերը, ադրբեջանցիներին ման եկող ուղղաթիռնեը, ու մինչև հիմա ես վախենում եմ ուղղաթիռներից

  2. Zara says:

    Arax dra hamarel menq hima gnahatumenq kyanqy u amen aprac rope..i tarberutyun himikva serndin….

    • arakso says:

      Hamazajn em Zar, u menq momi lusji tak aveli shat enq giteliq stacel, qan himikva erexeqy u meka unecel enq artakarg mankutyun

  3. Վան says:

    ԷԷԷԷԷԷԷ. մենք էլ թխկթխկացնում էինք սովետից ժառանգություն մնացած պառավոյներին, ու ներքևի հարևանները կամ բարձրանում էին, կամ էլ հենց այդպես` խոհանոցից խոհանոց, բարձր խոսում, կամ երգում: պատուհանից հետևում էինք թե քաղաքի որ մասում լույս կվառվի, և վառվելուց հետո էլ քննարկում էինք թե դա մոմի լույս է, թե լամպի:

    Հիշում եմ Ռուբեն Հախվերդյանի “Հեքիաթ” երգը ու մտածում եմ որ այդ երգը իմ համար են գրել:

    • arakso says:

      մենք էլ էինք պառավոյներին թխթխկացնում: Ու հիշում եմ թաքուն լույս ունեցողները մուգ բարագույրներ էին քաշում, որ ոչ ոք չիմանա

  4. Mushegh says:

    Ու ամենալավը ցուրտ ձմեռներն էին ու փայտի վառարանի վրա արած Պլեճներն էին..

    Արաքս Էս գրածդ պարզ ասում ա որ մեծացել ենք.. ու մի ահագին ենք մեծացել..

    • Մեք դրանք լիպոշ էինք ասում))))))ես կասեի շատ ենք մեծացել, շուտով արդեն տաս տարի կլինի, որ դպրոց եւնք ավարտել, թվերը խոսում են