իմ կյանքի 8 կանայք

Այսօր շնորհավորելու եմ իմ կյանքի ամենակարևոր 8 կանանց տոնը:

Իմ սիրելի ՄԱՄԱ, դու գիտես, թե ես քեզ ինչքան եմ սիրում, ինչքան եմ գնահատում ու ոնց եմ կարոտում: Ես գիտեմ, որ դու ուրախանում ես ինձնով, հպարտանում ես, ու ես աշխատելու եմ միշտ նենց անեմ, որ քո ուրախութան իմ չափաբաժինը միշտ լիքը լինի: Ամենակարևորը դու ԱՌՈՂՋ եղիր, իսկ մնացածը երկրորդական է: Ես քեզ սիրում եմ, իմ աննման, հրաշք ՄԱՄԱ:

Իմ սիրելի քույրիկ Աննա, դու գիտես, դու իմ կառալեվան ես, ու ես ցանկանում եմ, որ դու քո կյանքում այնքան գնահատված լինես, որ ոչ միայն իմ համար Կառալեվա լինես: Ես քեզ շատ եմ սիրում, հպարտ եմ, որ դու իմ մեծ քույրիկն ես:

Իմ սիրելի քույրիկ Լիլիթ, դու գիտես, ես քեզ ոնց եմ սիրում ու ոնց եմ միշտ քո համար անհանգստանում, ես ցանկանում եմ քեզ առողջություն, էտ հիմա ամենակարևորնաաա, լիքը նորություններ, թող քո կյանքը լի լինի նենց անակնկալներով, որ քո գլուխը մենակ դրանից ցավի:

Իմ սիրելի Զառա, ես որ մի օր քո հետ չեմ խոսում, նեղվում եմ, բա որ ամառը թողում գնում ես ինտերնետից, ես դա էլ ավելի ծանր եմ տանում, դու գիտես, ոնց եմ քեզ սիրում ու միշտ երազում եմ քեզ պաչեմ, քեզ ցանկանում եմ, որ մյուս տարի այս օրը դու ոչ թե ՖԲ ստատուս գրես, այլ գլուխտ ստացած նվերներից ու անականկալներից ֆռռա, որ մոռանաս թե ինչ է ֆեյսբուքը:

Իմ սիրելի պլիմյաշա, կուկլա Սիրանույշ ջան, մոքորը հպարտ է, որ քո նման սիրուն պլիմյաշա ունի, հպարտա, որ քո նման տաղանդավոր բալիկ ունի իրա քույրիկը, որ դու էտքան ջիգյարով ես, որ ասում ես Արաքս մոքոր ջան, ես գժվում եմ, ցանկանում եմ, որ միշտ տենց լավը մնաս, սենց կուկլաաա, լավ ավարտես դպրոցդ:

Իմ սիրելի Ֆլոր, իզուր չէր Արմեն պապիկն, ասում, որ դու խռուստալ ես, դու տենց էլ կաս ու կմնաս, ես խենթանում եմ քո ամաչկոտ ժպիտի համար, չնայած կարողա դու այս տոնը չես էլ սիրում, բայց դա կարևոր չի, կարևորը, որ մոքորդ քեզ շատա սիրում, կարոտում, ու ցանկանում եմ, որ քո մոտ ամեն ինչ լինի նենց, ոնց դու ես ուզում:

Իմ սիրելի Անահիտ, իմ մուլատկա, որ տեսնում եմ քո պարերի նկարները, նենց եմ հպարտանում, որ Նար Դոս ես կարդում, հպարտանում եմ, որ իմանում եմ, տատիկին ու մամային օգնում ես, ավելի եմ ուրախանում, կարևորը լավ սովորի, լավ պարի ու ինձ լսող լինես:

Իմ սիրելի Մարիա, իմ մամի, որ ամեն օր գրում ես՝ Արաքս ես քեզ սիրում եմ, որ գրում ես՝ Արաքս մոքոր ես քեզ կարոտել եմ, որ ասում եմ Մամի ջան, հիվանդ ես, ինչ ես ուզում, ասում ես՝ ուզում եմ դու գաս, ես համ ուրախանում եմ, համ տխրում եմ, որ չեմ կարող քեզ ամեն օր տանեմ դպրոց կամ բերեմ, ես էլ եմ քեզ շատ սիրում, խոստանում եմ, հենց կարողացա, կգամ:

Իմ կյանքում հիմա կան իրանք, իրանք իմ ընտանիքն են, իմ կյանքի ամենակարևոր մարդիկ, իմ հոգու ու սրտի մասնիկները:

Ես ձեզ սիրում եմ, ես հպարտանում եմ ու անհանգստանում եմ, ես ուզում եմ, որ ամեն անգամ զանգելիս իմանամ, որ դուք առողջ եք, երջանիկ եք, ուրախ եք ու ձոր մոտ ամեն ինչ լավ է, ու ինձ էլ ոչ մի բան պետք չի:

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.