Իմ օսկարները ստանում են…

Մամաս ասում է, Արաքս ջան նենց ես կինոները նայում մինչև Օսկար, ոնց որ թե ժյուրիի անդամ ես: Բայց դե պետք է նայել, որ գոնե կարգին բողոքես, թե սխալ տվեցին, անտեղի տվեցին կամ շաատ ճիշտ էլ արեցին: Ես,, իհարկե ոչ բոլոր ֆիլմերն եմ նայել, բայց ցանկանում եմ կիսվել իմ կարծիքով Ձեզ հետ: Ես մինչև մրցանակաբաշխությունը էլ չեմ նայի ոչ մի ֆիլմ, միգուցե որոշ ֆիլմեր հետո նայեմ:

1.The Help ֆիլմը իրոք հուզիչ է, ինչպես դերասանական խաղով, այնպես էլ սցենարով:  Այս ֆիլմից հետո ես շատ բաների վրա եմ էլի մտածել, հատկապես այն մասին, որ պետք չի քեզ բարձր դասել բոլոր նրանցից, ովքեր թույլ են ու տարբեր: Ես ֆիլմի գլխավոր դերակատարուհուն` Վիոլա Դևիսին, կպարգևատրեի “Լավագույն դերասանուհի” կոչմանը, իսկապես նրա խաղը հրաշալի է: Ֆիլմը նոմինացված է նաև “Լավագույն երկրոդ պլանի դերասանուհի” անվանակարգում, որտեղ կարելի է գտնել անգամ ֆիլմից երկու դերասանուհինների անուններ` Օկտավիա Սփենսեր և Ջեսսիկա Չենստեյն: Այստեղ, ում էլ ընտրեն, արժանի են: Ֆիլմը օնլայն կարող եք դիտել այստեղ` The Help:

2.Человек, который изменил всё:  Բրեդ Փիթը առաջադրված է “Լավագույն դերասան”, սակայն կարծում եմ, որ նա այդ տիտղոսը պետք է ստանա Древо жизни ֆիլմում հիանալի խաղի համար: Իսկ ահա այս ֆիլմից ես Օսկար կտայի Ջոնա Հիլլին` “Լավագույն երկրոդ պլանի դերասանի” համար: Ֆիլմը օնլայնhttp://is.gd/NTMbVV:

3.Հիմա անցնենք իմ ֆավորիտ Древо жизни ֆիլմիn, որը շատերի համար անհասկանալի է, սակայն այն շատ խորը իմաստով ֆիլմ է, որում, ինչպես և յուրաքանչյուրիս մեջ, շարունակ գնում է չարի ու բարու կռիվը, իսկ թե որը ընտրել, հաճախ մենք էլ չգիտենք, ի վերջո դա շատ բարդ հարց է: Ես այս ֆիլմին կարժանացնեի` “Լավագույն ֆիլմ”, “Լավագույն ռեժիսոր”, “Լավագուն տղամարդ դերասան”, ի դեմս Բրեդ Փիթի, նոմինացիաներին: Ֆիլմը օնլայն` http://is.gd/xV2O9T:

4. “Լավագույն դերասան” տիտղոսին այս տարի արժանի է նաև Ջորջ Քլունին` Потомки ֆիլմի համար: Ֆիլմը ինքը շատ թեթև, ոչ յուրօրինակ սցենարով, որը ոչ մի նոր բան չի պարունակում կինո է, սակայն Քլունին հրաշալի է խաղում այս ֆիլմում, ինչը հուսով եմ կգնահատի:  Ֆիլմը օնլայն այստեղ:

5. Предел риска ֆիլմը տեսնել “Լավագույն սցենարի” նոմինատների շարքում, ինձ համար անհասկանալի է: Ֆիլմում հրաշալի դերասանական կազմ է հավաքված ու ահավոր անհասկանալի սցենար ունի, երբ մի ժամ, ինչ որ բան են քննարկում, որից ոչ մի բան չես էլ հասկանում, անգամ իմ տնտեսագիտական գիտելիքները չօգնեցին ըմբռնել այս ֆիլմից և ոչ մի հատված: Ֆիլմը օնլայն` http://is.gd/Cf53GJ: 

6. Железная леди ֆիլմին համ ու հոտ է տալիս միայն Մերիլ Սթրիփը: Ֆիլմը սովորական քաղաքական, պատմական հիմունքերով կինոնկար է, որտեղ իրական ձևով ներկայացվում է Երկաթե Լեդիի դաժան լինելը: Ֆիլմում ինձ դուր եկավ այն, որ ի վերջո մարդ ինչքան էլ դաժան լինի, մենակ մնալու դեպքում միևնույն է նրան տանջում են բոլոր այն վատ արարքների հիշողությունները, որը ինքը գործել է: Դա թող դաս լինի վատ գործեր անողներին: Խիղճը հզոր ուժ է: Ինչքան էլ Մերիլ Սթրիփը հրաշալի է խաղում, սակայն միևնույն է “Լավագույն դերասանուհին” պետք է դառնա Վիոլա Դևիսը The Hepler ֆիլմից: Железная леди ֆիլմը օնլայն կարող եք դիտել այստեղ:

7. Եվ վերջում այս տարվա ամենաքննարկով, սակայն ինձ առհասարակ ոչինչ չասած The Artist ֆիլմը: Ֆիլմի միակ տարբերիչ գիծը նրա համր լինելն է, ինքը ոչ մի առավելություն չունի, ինչի համար կարելի է նրան Օսկար տալ: Տղամարդ, ով չի կարողանում հարմարվել ժամանակի փոփոխություններին, ավելի ճիշտ չի ուզում, սակայն ոչինչ էլ չի անում պատվով հաղթահարելու այդ ամենը: Նա իր պրոբլեմների լուծումը տեսնում է միայն խմիչքի մեջ: Ու այդպես էլ ինքնություն չի կարողանում լուծել խնդիրները: Ֆիլմում կա մի լավ գաղափար, որ լավություն անողներին երբեմն գնահատում են: Այդպիսին է ֆիլմի դերասանուհին, ով օգնության ձեռք է մեկնում այն մարդուն, ով ժամանակին օգնել է իրեն հասնել բարձունքների: Այս ֆիլմում լավագույն դերասան կարելի է պարգևատրել միայն շանը:  Ֆիլմը օնլայն կարող եք դիտել աստեղ:

Ուրեմն եկանք եզրակացության`

Լավագույն ֆիլմ` Древо жизни

Լավագույն դերասանուհի` Վիոլա Դևիս (The Hepler)

Լավագույն դերասան` Բրեդ Փիթ կամ Մայք Դուգլաս

Լավագույն երկրոդ պլանի դերասան`Ջոնա Հիլլ (Человек который изменил все)

Լավագույն երկրոդ պլանի դերասանուհի` Օկտավիա Սփենսեր  և Ջեսսիկա Չենստեյն  (The Hepler)

Լավագույն ռեժիսոր` Տերրենս Մալիք (Древо жизни)

Լավագույն օպերատորական աշխատանք` Էմմանուել Լյուբեցկի (Древо жизни)

P.S.Քանի որ Հոլիվուդը միշտ գնահատում է անհասկանալի ֆիլմերը, պարզությունն ու նորությունը, կարծում եմ ամենաշատ Օսկարները այս տարի կստանա հենց Արտիստ ֆիլմը: Ու շատ ափսոս

P.S. Այստեղ են ասել, ովա քեզ հրացնում…


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.