IMAGE TUNER` նկարների փաթեթային խմբագրում

Այսօր կսովորենք, թե ինչպես միանգամից ու պարզ կերպով խմբագրել նկարներ` փոքրացնել չափսերը, ավելացնել Ձեր բլոգի կամ կայքի լոգոն բոլոր նկարներին միանգամից, անվանափոխել բոլոր անհրաժեշտ նկարները: Նման ծրագրեր շատ կան, սակայն ես առաջարկում եմ ծանոթանալ առանց ավելորդությունների ու պարզ Image Tuner ծրագրին, որը կարող եք ներբեռնել http://image-tuner.en.softonic.com/download  կայքից:

Ծրագիրը բավականին հեշտ է տեղադրել համակարգչում, նման բոլոր ստանդարտ ծրագրերի:

Այժմ տեսնենք, թե ինչպես և ինչի համար է այն աշխատում: Ծրագիրը բացելուց հետո մենք տեսնում ենք ահա այս պատուհանը`

Պատուհանի աջ մասում տեսնում ենք SAVE to, այստեղ պետք է նշել այն FOLDER-ի ուղին, որտեղ պահվելու են նոր խմբագրված նկարները:

RESIZE-ի հենց ներքևում տրվում է հնարավորություն նկարներին տալ այն չափսերը, որոնք անհարժեշտ են, դա կարելի է ընտրել դեպի ներքև նայող սլաքը սեղմելով:

CONVERT-այստեղ փոխում եք նկարների ֆորմատը` jpg, tif, png, gif, bmp:

RENAME – այստեղ  կարող եք վերանվանել անհրաժեշտ նկարները, օրինակ գրել NKAR բառը, որից հետո ծրագիրը ավտոմատ նրանց կավելացնի թվերը ու կստանաք  NKAR01-ից մինչև նկարների քանակը բնորոշող թվերով նոր անվանումներով նկարներ:

FLIP միջոցով կարող եք նկարները հորիզոնական կամ ուղղահայաց շրջել:

ADD WATERMARK միջոցով նկարներին կարող եք ավելացնել Ձեր բլոգերի, կայքերի կամ այլ լոգոներ ու անհրաժեշտ նկարներ: Այստեղ կա մեկ մինուս, որ ծրագիրը չունի նախնական դիտման հնարավորություն և անհրաժետ է փորձելով ստանալ չափսերը և լոգոյի տեղը: Անհրաժեշտ տողում նշում եք այն նկարը, որը պետք է ավելացնել: Չեք մոռանում, որ եթե ավելացվող լոգոն սպիտակ կամ այլ գույնի ֆոն ունի, ապա այն պետք է դարձնել կամ *tiff  կամ *png ֆորմատի:

Մնացած անհրաժեշտ փոփոխությունները նշելու համար սեղմում եք Մենյու-ի ներևում գտնվող

ահա այս նշանին: Բացվող պատուհանում ընտրում կամ նշում եք այն չափսերը ու պարամետրերը, որոնք պետք են տվյալ պահին: Օրինակ, watermark բաժնում կարող եք ընտրել, թե Ձեր լոգոն նկարի որ մասում պետք է հայտնվի:

Իսկ ահա անհրաժեշտ նկարները, որոնք պետք է ենթարկվեն խմգարման կարող եք ավելացնել երկու տարբերակով` կամ ամբողջ Folder-ով կամ առանձին առանձին: Առաջին դեպքում սեղմում ենք նշանին, և նշում անհրաժեշտ folder, երկրոդ դեպքում`   ահա այս նշանին սեղմելով:

Ոչ պետքական նկարները ջնջում եք այս նշանին սեղմելով:

Եթե բոլոր պարամետրերը արդեն նշել եք և ուզում եք , որ ծրագիրը սկսի աշխատել, սեղմում եք կանաչ գույնի play նշանին, որից հետո ծրագիրը ավտոմատ անցնում է փոփոխությունների: Բացված պատուհանում աշխատանքը վերջացնելուց հետո սեղմում եք OPEN FOLDER նշանին, որտեղ Ձեզ են սպասում արդեն խմբագրված նկարները կամ ADVANCED` անցնելու նորից ծրագրի հետ աշխատանքներին:

 

 

 


Both comments and pings are currently closed.

2 Responses to “IMAGE TUNER` նկարների փաթեթային խմբագրում”

  1. Sargis says:

    Շնորհակալությու՜ն…