Ֆեյբուքում բոլորս արդեն հոգնել ենք՝ “որ խնդրեմ կլայքեք” արտահայտությունից, սակայն երբեմն չենք կարող մերժել մեր իսկ մոտիկներին, մեր իսկ բարեկամներին ու ընկերներին, ու մի պահ նորից, չնայած հոգնած էս ամեն ինչից, մենք էլ ենք խնդրում, որ լայքեն որևէ մեկի նկարը կամ նյութը: Ո՞վ է շահում այս ամեն ինչից:
Հայկական կազմակերպությունները ֆեյսբուքյան իրանց էջերին հավանողների քանակ ավելացնելու համար նկարների որևէ մրցույթ են հայտարարում, որին հաստատ քո մոտ երկու հարյուր ընկերներից մեկը կմասնակցի, ու հենց քո բարության, մերժել չակորղանալու, քո ամոթի զգացողոթյան հաշվին նրանք առաջ են տանում սեփական արտադրանքը, խանութը, կազմակերպությունը, իսկ այս ամենը բերում է քո ընկերների հետ շփումի խուսափումից, երբեմնք քեզ այդ ամենը չնկատողի տեղ դնելուն, կամ էլ երբեմն դա բերում է նրան, որ դու էլ քո ծանոթի համար զզվացնում ես քո ընկերներին:
Սիրելի իմ ֆեյսբուքյան ընկերներ, հավատացեք, Ձեր մասնակցության հաշվին, Ձեր ընկերների՝ Ձեզ օգնելու ցանկության հաշվին այդ կազմակերպությունները առաջ են տանում սեփական էջերը, նրանք հետապնդում են միայն իրենց ԼԱՅՔԵՐԻ ՄԵԾ ՔԱՆԱԿ ստանալու նպատակ:


July 12th, 2012
Արաքս Արմեն 
Posted in
Tags: 