Ինչպես իմ տոպրակը չհասավ ինձ

Մի քանի շաբաթ կլինի` մերոնք փորձում են ինձ Երևանից բան ուղարկել, վերջապես ուրբաթ ստացվեց փոխանցել այդ տոպրակը Աբովյան-Ստավրոպոլ մարշրուտկայի վարորդի հետ: Վարորդը խոստացել էր անձամբ զանգահարել, և ինքը իրա համարը չէր տվել: Դե քանի որ նրանք պետք է Ստավրոպոլում լինեին ժամը 3-ի կողմերը, ես սպասում էի երեկոյան զանգին, բայց զանգը չհնչեց ոչ այդ ժամին, ոչ ավելի ուշ: Լավ մտածեցի, այսօր կզանգեն, սպասեցի մինչև կեսօր, ու էլի զանգ չկա: Արդեն համ ծիծաղս էր գալիս, համ անհանգիստ էի: Երևանից ինձ փոխանցեցին տեղի օֆիսի համարը, և ահա այդտեղ ինձ ասեցին, որ իմ տոպրակը ուղարկել են ուրիշ քաղաք……. Ես զանգեցի Ուրիշ քաղաքի ներկայացուցչություն, պարզվեց, որ վարորդը այնտեղ է… ուռաաաաա…. ես գտա Վաչիկ դյադյային)))))) իհարկե, ինձ փորձեցին համոզել, որ իմ 3 համարներն էլ անջատած են եղել ու դրա համար իրենց չի հաջողվել ինձ փոխանցել բաղձալի տոպրակս: Բայց խոստացել են տոպրակս վաղը ուղարկել: Դե սպասում եմ, ինչ անեմ:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.