Ինչպես պահպանել ֆայլերը

Մենք այսօր երաժշտության մեջ ենք, Յութուբում ենք, ու հաաաաա ուզում ենք նորը նորը, քանի որ նորը վայրկյանաբար է մտնում ինտերնետ, մենք ուզում ենք հասցնել: Ու եթե դուք ինտերնետում լսում եք  երգ կամ նայում եք վիդեո, ֆիլմ, ու ուզում եք այն ունենալ Ձեր համակարգչում, ապա հետևեք այս քայլերին:

Նախ և առաջ որպես դիտարկիչ տեղադրում եք Մոզիլլա` http://www.mozilla.com

Այնուհետև  տեղադրում եք Մոզիլլայի համար նախատեսված այս փոքրիկ ծրագրիկը` Download helper` https://addons.mozilla.org/ru/firefox/addon/video-downloadhelper/

Այստեղ մանրամասն ներկայացված է, ինչպես այն տեղադրել: Այս քայլերը կատարելուց հետո, դիտարկիչը վերբեռնեք, ինչից հետո էկրանի վերևի հատվածում` դիտարկիչի վրա,  կհայտնվի ծրագրի նշանը, որը ակտիվանում է որևէ երգ կամ վիդեո լսելիս: Ակտիվացման դեպքում այն անգույնից դառնում է գունավոր:

 

 

Երգ  կամ վիդեոն սեղմելու ժամանակ, download helper-ում հայտնվում է ցուցակ բոլոր ակտիվ քայլերի, որտեղ հենց ֆայլին սեղմելիս, հնարավորություն է տրվում պահպանել այն Ձեր ուզած տեղում:

Ի դեպ, վերջին ակտիվացած ֆայլը ցուցակում հայտնվում է ամենավերջինը:

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.