Ինչպես թողնել ծխելը

Ինչպես թողնել ծխել: Այս հարցը ծխողների մեծամասնությունը գոնե մեկ անգամ տվել է:

Բայց արդյոք այս հարցը տալիս ներքուստ կա՞ ծխելը թողնելու ցանկություն: Սա ամենակարևորն է: Հարցը նրանում չէ, որ Դուք ցանկանում եք թողնել ծխել, քանի որ Ձեր կնոջը դա դուր չի գալիս կամ Ձեր մայրիկը խնդրել է Ձեզ դրա մասին: Կարևորը, որ Դուք ինքներդ հասկանաք, ուզում եք արդյոք դա անել և հասունացել է արդյոք ժամանակը այդ քայլին գնալու համար: Եզրակացություն, եթե ուզում եք թողնել ծխել, ապա Դուք դա կանեք միայն այն ժամանակ, երբ ուզեք ինքներդ, այլ ոչ թե շրջապատը: Ինչու եք ծխում, ինչն է Ձեզ գրավում, արդյոք պատրաստ եք թողնել, այս հարցերի պատասխանը գիտեք միայն Դուք: Արդարացումները այն մասին, որ չծխողները Ձեզնից առողջ չեն, ինքներդ գիտեք, որ սուտ է: Բոլոր ծխողներն էլ հասկանում են, որ այն վնաս է սեփական առողջության համար, ավելի վնաս շրջապատի մարդկանց համար: Ու եթե Դուք ինքներդ որոշել եք թողնել ծխել, ապա նախևառաջ համոզվեք, որ Դուք դրան պատրաստ եք և Դուք դա ցանկանում եք, և ինչու եք Դուք դա ցանկանում: Մնացածը շատ հեշտ է:

Այժմ բոլոր այն ծխողներին, ովքեր արդեն ցանկանում են թողնել այդ վատ սովորությունը, առաջարկում եմ նայել այս ֆիլմը, հավատացեք այն օգնում է: Ես նման ամերիկյան գաղափարներին չհավատացող մարդ եմ, բայց հրաշքը տեսել եմ սեփական աչքերով: Ֆիլմը նայելիս անպայման`

1.Նայեք ուշադիր ու որսացեք ամեն մի տառ ու բառ

2.Անջատեք բջջայինը , փակվեք սենյակում և եղեք ուշադիր

3.Հավատացեք

Ահա և ֆիլմը`


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.