Գրառում այն մասին, թե ինչու ես գրառում չեմ անում

Իմ բլոգին հետևողները հավանաբար նկատած կլինեն, որ ես Նոր տարուց հետո մի տեսակ պասիվացել եմ ու համարյա, թե ոչինչ չեմ գրում: Թեմաները չեն վերջացել, բայց մի տեսակ իմ ներշնչանքի աղբյուրը իր արգասիքները այլ ոլորտում է դրսևորում: Դե կարող էի գրել, ինչ ստատիկ, հերթական Նոր տարի անցավ, կարող էի գրել, որ մեր մոտ ահավոր ցուրտ է կամ ինչ դժվար է Հայաստանում աշխատանք փնտրել, քանի որ իմ ծանոթներից շատերը այդ դժվար գործին են, կարող եմ բողոքել որոշ թեմաներից կամ էլ գրել, թե ինչքան եմ սիրում հունվարյան առևտրային կենտրոնները, որտեղ զեղջերի մի ամբողջ շարան քեզ է սպասում: Բայց դե չեմ գրում, ոչ թե նրա համար, որ ասելիք չունեմ, այլ չեմ գրում, քանի որ չգիտեմ, չի ստացվում կամ էլ ասելիք ունեմ, բայց չեմ ուզում ասեմ:
Համենայն դեպս, հուսով եմ որ իմ բլոգը սիրող ընթերցողները կհասկանան ինձ ու համբերատար կսպասեն մինչև մուսաս նորից կժամանի:
P.S.: Ի դեպ, գտնողին սպասվում է դրամական պարգև:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.