ինչու չկան իդեալներ

Որ նայում ես հարուստներին ու հաղջողակներին, կարծում ես, թե նրանք պրոբլեմ չունեն, կարծում ես, թե այդ խնդիրն ու պրոբլեմը մենակ քոնն են, բայց միևնույն ժամանակ գիտակցում ես, որ եթե դու նեղվում ես նրանից, որ փողդ չի հերիքում նոր վերարկու առնես, հարուստն էլ նեղվում է, որ փողը չի հերիքում նոր առանձնատուն գնի: Ու ամեն մեկի համար իր պրոբլեմը ամենադժվարն ու անլուծելին է: Աղքատը մի քիչ փող է ուզում, որ սոված չմնա, հարուստը մի քիչ փող է ուզում, որ կարմիր ձկնկիթի փոխարեն սևն առնի, ուտի:

Բայց ինչո՞ւ օրինակ չկան մարդկային իդեալներ, օրինակ ինչո՞ւ չկան շատ հարուստ, շատ երջանիկ, շատ առողջ ու առանց պրոբլեմ մարդիկ, որ երբ տխուր լինենք, ասեինք` բա տես այ ինքը պրոբլեմ չունի ու մեզ չասեին, ով ասեց, բոլորն էլ ունեն, ու մենք հասկանայինք, որ, այո, կարելի է հասնել իդեալի, այո, կա, գոյություն ունի ու ինչ որ մեկը հասել է դրան, ու ձգտեինք ավելիին, թևեր առնեինք արարելու, աշխատելու, պրոբլեմներ հաղթահարելու համար:

Իսկ հիմա մենք ի պատասխան ստանում ենք` բոլորն էլ պրոբլեմ ունեն, կանցնի կգնա

Հա իհարկե կանցնի կգնա, բայց…

Բայց չկա

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.