Ինչո՞ւ

Մամայիս աշխարհում ամենաշատն եմ կարոտում, վերջերս նկատել եմ, որ իրա նման արտաքինով կանանց մի տեսակ ուրիշ ձև եմ սկսել նայել, փողոցում շատ հաճախ, որ տեսնում եմ կարճ մազերով ու մամայիս տարիքի կին, ով նմանություն ունի մամայիս, ուզում եմ գնամ ու գրկեմ: Այսօր մտածում էի, որ մի տեսակ անարդար է չէ, որ աղջիկները միշտ թողնում ու տնից հեռանում են, ինչո՞ւ են հենց աղջիկները իրանց մամաներից հեռու ապրում… ու գիտեք վատը այն է, որ հետո այդ նուն աղջիկը իր աղջիկ երեխայից էլ է բաժանվում ու սենց սերնդեսերունդ, դարեդար մամաները ու աղջիկները իրարից բաժանվում են, հեռու են, իրար կողքի չեն, ինչո՞ւ, ինչո՞ւ ամուսնանալիս չի կարելի է, որ համ տղու մաման, համ աղջկան մաման մոտ լինեն, ինչո՞ւ է բնության օրենքը հենց մեզ մեր մամաներից բաժանում, հենց մեզ, ում ավելի շատ է պետք մայրական ներկայությունը, հենց մենք ենք զրկվում դրանից…

Ու եթե ես աշխարհում մի բան փոխելու հնարավորություն ունենայի, նենց կանեի, որ բոլոր զավակները, կապ չունի աղջիկ, տղա, իրանց մամաների հետ լինեին, ախր կա ավելի մեծ երջանկություն, երբ մայրն իր երեխաների կողքին է, իր բալիկների հետ ուրախ և տխուր պահերին, միշտ աջակցող, միշտ օգնող, սատարող…

Մամ ջան, զգում ես չէ՞ քեզ ինչքան եմ կարոտել, մի տեսակ անարդար է էլի, որ դու հենց ինձնից ես այսքան հեռու …

Կարոտ…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.