Ինտերնետային էվոլյուցիա

Այսօր շատ արագ-արագ թկտթկտացնելով ստեղնաշարին, չենք էլ հիշում հաճախ, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեզ  համար ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ  անհասանելի մի հաճույք էր: Դպրոցում մեզ ցույց էին տալիս այժմ ամեն օր մեր ձեռքի տակ տաքուկ թաքնվող մկնիկին ու ասում, որ ժամանակին նրա փոխարեն մարդիկ օգտվում էին միայն կլավիատուռայով: Այո, այո հենց կլավիատուռայով, դեռ 2000 թվականին մեր դպրոցում այս տերմին էր օգտագործվում: Ու այդ ժամանակ ոչ թե Անհատական համակարգիչ էր, այլ ԷՀՄ: Հենց այդ ժամանակ մենք ունեինք դպրոցում ընդամենը մեկ համակարգիչ, շաբաթական մեկ դաս, ու մի ամբողջ դասարան հավաքվում էր այդ անհասանելի հրաշքի մոտ ու մեզ մի քանի թեթև տեսական նյութեր էին թելադրում, թե ինչի համաաաաաաաաաաաաար????:

Որոշ ժամանակ անց մեր ուսուցչուհին մեր անվայել պահվածքի համար հրաժարվեց մեզ դասավանդելուց ու այդպես էլ տեսական գիտելիքներով ես ընդունվեցի ինֆորմատիկայի բաժին: Այստեղ արդեն մի ամբողջ համակարգչային լաբորատորիա, բայց առաջին կուրսում մենք ուսումնասիրեցինք մայր պլատաները ու նման բաներ, հետո սկսեցինք միանգամից Visual Basic կոչվող ծրագրավորման լեզու ուսումնասիրել: Հետաքրքրիր է, որ մեր բուհում միայն երրորդ կուրսում նոր մեզ սովորացրեցին Bios, WORD, Ecxel: Ամեն ինչ պարզ դարձավ, եղունգ ունես, գլուխդ քորի: Ու հենց 2002 թվականին սկսվեց իմ ինտերնետային էվուլյացիան, երբ իմ համակարգչային գիտելիքները դեռևս սաղմնային շրջանում էին, ուր մնար ինտերնետը: Բայց լավ մարդկանց օգնությամբ ես ունեցա իմ առաջին էլեկտրոնային փոստը` yahoo համակարգում, որից մինչև հիմա օգտվում եմ:

Սահմանափակվում էի միայն որոշ առաջադեմ ծանոթերիս նամակ գրելով, նկար կամ ֆայլ ուղարկելու մասին չեմ խոսում, attach անել ես սովորել եմ ավելի ուշ:Հետո կամաց-կամաց ես սովորեցի օգտվել mail.ru  համակարգից, ավելի ուշ yahoo msn և hotmail.com:

Ավելի ուշ ես սովորեցի նաև google-ում փնտրել որոշ նյութեր` կուրսայինների համար, բայց դա շատ սուղ ինֆորմացիա էր տալիս: Եվ ահա այսպես կամաց-կամաց լուսավորվեց իմ միտքն ու աչքերը, եկավ 2006 թվականը, եկաաաավ այո, եկավ odnoklassniki.ru կայքի ստեղծման սկիզբը, գրանցվեցի, բայց քանի որ տենց էլ չհասկացա էտ ինչա , չէի օգտվում մինչև 2007 թվականը:

Մինչ այդ ես արդեն գիտեի տեսախցիկով խոսալու մասին, բայց քանի որ մեր տանը ինտերնետը Արմինկոյի քարտերից էր կախված, ինչն էլ իր հերթին` չգիտեմ ինչից, ու միանալ լինում էր մի քանի տասնյակ րոպեում, ապա ինչ կամերա, ինչ երգ քաշել, ինչ վիդեո նայել, դրա մասին մենք միայն լսում էինք արտերկրից կամ շատ-շատ կինոներում նայում ու երազում:

Հետո եկավ նաև vkontakte.ru դարը, եկավ facebook.com, եկավ twitter ու Արմենիքսը, ու այո եկավ նաև սեփական բլոգ ունենալու պահը: Եկավ Skype ու իրար վիդեոչատով խոսելու դարը, եկավ Youtube  ու “ինչ ուզում ես նայի ու քաշիի” դարը, եկավ ինտերնետային կախվածության դարը, դրանից երբեմն բուժվելու ցանկության դարը, ու եկավ մի պահ, որ առանց ինտերնետ մենք դառնում ենք այն էվոլյուցիոն “սաղմիկը”, որը ես էի 21-րդ դարի սկզբին, երբ բրաուզերը ինձ համար explorer էր, իսկ ինտերնետը` yahoo-ում նամակ գրելը:

Ո՞րն է լավը միտք եմ անում` է՞ս, թե՞ էն

Կանգնած ինտերնետի դարում, միտք եմ անում ու չեմ հասկանում, է՞ս, թե՞ էն…


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Ինտերնետային էվոլյուցիա”

  1. Avetisyan says:

    Ակամայից (էս բառը իմ բերանն էլ ընգավ :D) հիշեցի որ մի քանի տարի առաջ dialUp էի մտնում, մաման էլ ջղայնանում էր որտև մեր տուն զանգում էին ու մենք չէինք լսում :Դ

Leave a Reply

You must be logged in to post a comment.