Ինտերնետում ամեն ինչ չի կարելի գտնել

Իսկ ով ասեց, որ Ինտերնետում կարելի է ամեն ինչ գտնել, եթե խոսքը վերաբերում է հայերեն ինֆորմացիային: Երեկ քրոջս բալիկի համար նյութ էր պետք, առաջինը` ինչ է անիվը, որտեղ է ստեղծվել ու ում կողմից, և Մատենադարնի ամենափոքր և ամենամեծ գրքերի մասին ինֆորմացիա: Ասեմ, փնտրել եմ մի 10-15 րոպե, անիվի մասին Վիքիպեդիայի էջը փակ էր կամ ջնջված, իսկ գրքերի մասին մի տեղ նյութ գտա մի քանի տող: Միգուցե, եթե ես հատկացնեի փնտրմանը մի կես ժամից ավել ժամանակ, ես կգտնեի ավելի շատ նյութ: Բայց մի պահ հիշեցի, իմ դպրոցական տարիներին մեր տան 13 հատորանոց հանրագիտարանում, դեղին 4 հատորանոց մանկական հանրագիտարանում և ռուսական Էնցիկլոպեդիայում այնքան ինֆորմացիա կար, որ ես միշտ օգտվում էի գրքերից: Փաստորեն, այն ինչ մենք ունենք գրեքերում, մենք ՀԱՅԵՐԵՆ չունենք ինտերնետում, կամ սովետական հանրագիտարանները ավելի շատ ինֆորմացիա են պարունակում, քան միլիոնավոր էջեր ունեցող ՄԵԾՆ ինտերնետը??????

Կամ ինչու մեր գրադարանները այդ ամբողջ արխիվները չեն դնում ինտերնետ, սխալ է այն կարծիքը, որ այդ միջոցով գրադարան քիչ կգնան, մեկ է գրադարան գնացող  մարդկանց թիվը չի նվազում, ես անձամբ սիրում եմ սովորական գիրք կարդալ ու վերջ: Ու գիտեք ասեմ, որ Ռուսական հազարավոր կայքեր կան, որտեղ կարելի է անվճար բեռնել նույնիսկ աուդիո գրեքեր, իսկ այստեղ մարդիկ անգամ ավտոբուսում կանգնած են գիրք կարդում, էլ չասեմ, թե ինչքան մարդ է գիրք առնում գրախանութներում: Ու ասեմ նաև, որ նույն ժամանակ երեկ ես ինֆորմացիա էի փնտրում քաղաքի դեղատներից ցանցերից մեկի մասին, իրենց պաշտոնական կայքում ես գտա ինֆորմացիա յուրաքանչյուր դեղատան մասին, որտեղ է գտնվում, մոտակա կանգառը որն է, ինչ ավտոբսուսներ են գնում այդտեղ ու տնօրենի անունը, արդյոք այսպիսի ինֆորմացիա պարունակող կայքերի կարիք Հայաստանում չկա, եթե համեմատեմ ու ասեմ, որ մեր քաղաքը Երևանից շաաաաաաաաաաաաաաատ փոքր է: Ու վերջում ավելացնել լավ ինֆորմացիա, պարզվում է` Մատենադարանի կայքում կա վիրտուալ շրջելու հնարավորություն, ինչը հատկապես Սփյուռքի համար շատ արտակարգ միտք է:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Ինտերնետում ամեն ինչ չի կարելի գտնել”

  1. Zara says:

    jig jan asem, bayc orinak Zoravar Andranaiki masin Inche, ove-i mej chkar!!!!! gta internetic:)))))

    • arakso says:

      Ինչ է ով են մանկականա, դրա համար էլ չի եղել, սովետական տարիներին Զորավար Անդրանիկի մասին որ մի երեխեն պետք էր իմանար?