Մի տեսակ ինձ դուր է եկել այն փաստը, որ Ռուսաստանում այս տարի ժամը չփոխեցին, իսկ Հայաստանում փոխեցին, ու մենք հիմա էլ մի ժամ առաջ կամ հետ չենք: Առաջինը, որ հիշում ես, Նոր տարին նույն ժամին դիմավորելն է: Էլ չկա, որ մի հատ Հայաստանի հետ դիմավորենք, մի հատ էլ Ռուսաստանի ժամով:
Մի տեսակ անսովոր է, բայց հավես է, որ էլ իրար ֆեյսբուքում չենք ասելու ուշա, գնա քնի, ու ի պատասխան, ասել, մեր մոտ հլա շուտա: Ու սենց էլ չկա, որ մեր ժամով 12-00 է Երևանում ընդմիջում: Ու էլ չկա, որ ժամը 23-00 պետք է զանգել Երևանի հոբելյարներին շնորհավորելու համար: Ու էլ չկա, որ ուշ ժամի հանկարծ պետք է մեկին զանգել, մտածես, որ չէ իրանց մոտ էլ ավելի ուշ է:
Ու ես ողջունում եմ Ռուսաստանի կառավարության` ժամեր չփոխելու որոշումը, գոնե տարվա մեջ մի քանի ամիս կքայլենք Հայաստանին համընթաց:
Ուռա


October 31st, 2011
Արաքս Արմեն 
Posted in
Tags: 