Ուրբաթ է… Ժպտացեք

Այսօր ուրբաթ է, շաբաթվա ամենասիրելի օրը բոլոր նրանց համար, ովքեր աշխատում ենք 5 օրյա գրաֆիկով: Հենց ուրբաթ երեկոյան հանգստյան օրերը թվում են մոտ ու այդքան շատ, չնայած ընդամենը երկուսն են: Վայելեք այսօրվա երեկոն Ձեր սիրելի մարդկանց հետ, գնացեք զբոսանքի, կամ պարզապես սուրճ խմելու, հավաքվեք ընկերներով, նայեք լավ ֆիլմ, ժպտացեք միմյանց, ասեք լավ խոսքեր: Այսօր 2011 թվականի ամառվա վերջին ուրթաբ օրն է, ուստի այն պետք է լինի հիշվող, անմոռանալի ու դրական էմոցիաներով լի: Իսկ ով, քան Դուք, հենց ինքներդ կարող եք տալ Ձեզ և շրջապատին ԴՐԱԿԱՆ Էմոցիաներ: Եղեք բարի, ժպտացեք ու սիրեք Ձեզ ու բոլորին: Բարի ուրբաթ օր:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.