կա արդյոք ավելի մեծ երջանկություն

Մինչ ամուսնանալը պետք է քաջ գիտակցել, որ այն քաղցր մեղր չէ: Կան պրոբլեմներ, կենցաղային խնդիրներ, որոնք պետք է լուծել, անցնել այդ էտապները, ամրացնել սեփական ընտանիքի ամրությունը, կարևորը` հարգել միմյան ու կարողանալ լսել: Հիշեք, պրոբլեմներ կան բոլոր ընտանիքներում:

Բայց այսօր ուզում եմ խոսել ամուսնական կյանքի ամենամեծ հրաշքներից մեկի մասին` սիրելիիդ` միշտ կողքիդ լինելու մասին:


Երբ առավոտյան արթնանում ես, ու կողքդ քո սիրելին է, չկա ավելի մեծ երջանկություն, երբ հոգնած գալիս ես տուն ու նա քեզ հետ միասին լռում է, երբ խոսում ես միայն խնդրից ազատվելու համար, և քեզ լսում են, երբ լացում ես, քեզ գրկում են, երբ քեզ հավատում են, երբ ուժ են տալիս, երբ ուզում ես քնել, սիրելիդ հսկում է քունդ, երբ առավոտյան նախաճաշում եք, ու նա քեզ փոխանցում է շաքարավազը կամ մի կտոր հաց, երբ նա քեզ ասում է բարի գիշեր կամ համբույրով դիմավորում առավոտդ, երբ տխուր ես, նա քեզ զվարճացնում է, երբ հիվանդ ես, քեզ համար պատրաստում է աշխարհի ամենահամով ու բուժիչ թեյը, երբ անգամ մտքիդ եկածի ինքը քեզնից շուտ է ասում, երբ նայում եք իրար ու հասկանում, երբ նա քեզ նվիրում է այն , ինչու դու ուզում էիր վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ անսպասելի մի հեռավոր քաղաքից սմս ես ստանում, որտեղ խոսքերը քիչ են, բայց ասում են ավելի, քան պոեմները, ու երբ դու սիրում ես ու ոտից գլուխ զգում ես, որ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ են, կա արդյոք ավելի մեծ երջանկություն?


Both comments and pings are currently closed.

6 Responses to “կա արդյոք ավելի մեծ երջանկություն”

  1. Ann says:

    Աաաաաաաաաաաաաաաաաայ Արաքս շաաաաաաաաաաաաատ լավն էր:Ճ like like like like like լիքը լաքեեեեր:Ճ

  2. Lusine Sahakyan says:

    haskanum em es qez :))))))))))))))))))

  3. Haso says:

    Aaaaaaaaaaaa Arax verjn er, trams barcracav :)))))))