Կարիք ունեմ

Յուրաքանչյուրիս կյանքում գալիսա ժամանակ, երբ հասկանում ես, որ պետք է մեծանալ: Ոնց որ ինձ մոտ այդ շրջանա, իսկ մեծանալ նշանակումա վերցնել պատասխանատվություն քեզ վրա, որոշ հարցերում լինել այն մեկը, ով կլուծի դա, լինել բոլորի կողքին աջակցող ու չպահանջել այդ ամենը քո նկատմամբ: Բայց ես նաև զգում եմ, որ չեմ ուզում դա, մեծանալ չեմ ուզում: Այսօր քան երբևէ իմ կյանքում ես զգում եմ աջակցության կարիք, ես ուզում եմ մամայիս  գրկեմ, ուզում եմ փոքր լինել, այն անհոգ մարդը, ով չի տարբերում գլխացավը ատամի ցավից, ով չի հասկանում, որ սպիտակ խալաթավ տոտան լավնա, թե վատը, ով գնումա դեղատուն ու իրան թվումա դա խանութա, ես այօսր քան երբևէ կարիք ունեմ հարազատ մարդու, այսօր քան երբևէ ուզում եմ մոտս լինեն բոլորը, մամաս, քույրիկներս, ընկերուհիներս, իմոնք: Առաջին անգամ, երբ սենց հիավնդացել էի, դասարանիս երեխեքը եկել էին, ինձ այնքան ուրախացրեցին, մոռացա ամեն ինչ, այ հիմա դրա կարիքն ունեմ: Մի օր ուժեղ թունավորվել էի, մերոնք բոլորը Դիլիջան էին կամ գործի, զանգեցի Մարիշիս, քնակոլոլ եկավ, ինձ կերակրում էր, թեյ տալիս, այ դրա կարիքն ունեմ: Մեծ ընտանիքում մեծանալը ուրիշ հաճույքա, երբ գիտես որ տանը կա մամա ու քուրիկներ, ովքեր միշտ կողքիդ են, իսկ խի իրանք հիմա մեր կողքի շենքում չեն ապրում????

Իսկ հիմա ես իմ կարիքները փակելու եմ մի տեղ, այնքան հեռու, որ նույնիսկ չլսեմ իրանց շշուկը, քանի որ այսօր քան երբևէ իմ հարազատ, Ռուսաստանում իմ միակ հարազատ մարդը իմ կարիքը ունի:

Փաստորեն ես մեծացել եմ, իսկ ես դա չէի ուզում


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Կարիք ունեմ”

  1. Argam says:

    gites Araks es kardaci u txreci, bayc voch te nranic, vor du et pahin menak eir, ayl es liq@ urish baner hisheci, u senc ban asem – mardik sovroabar cankanum en shut mecanan (gone mec erevan), orinak txaner@ sksum en cxel, xmel, ev drakan@` lurj gorcunetyun en cavalum inch vor bnagavarum, sksum en axjiknerin uxajivat anel), axjiknern el sksum en qsvel, naz u tuz anel, aveli kanaci ereval: erbemn es amen inchi @Ntacqum mardkayin jakatagrer en korcanvum, erbemn mardik hasunanum irakanum. Bayc aseliqs en a vor, erb galis a patasxanatvutyun vercnelu jamanak@, mardik paxchum en dranic: U darnum a vor liq@ baner kisat en mnum, u liq@ mardik hiastapvac en mnum (nranq ovqer patrast ein patasxanatvutyan): u et nenc txur a (ay sra hamar ei xtrel):
    amen inch jisht eir grel, hasunutyun@ arajin hertin patasxanatvutyun a: ev es karcum em du shat jisht eir avartel postd: Mersi lav, imastalic posti hamar)))
    p.s. ay sra hamar el kardum em qo blog@

    • arakso says:

      Մերսի Արգամ ջան, շատ ճիշտ ես նկատել, որ մենք շտապում ենք մեծանալ ոչ ճիշտ ժամանակին, հետո երանի տալիս մեր կորցրած մանկությանն ու պատանեկությանը

Leave a Reply

You must be logged in to post a comment.