կարոտել եմ

Ասում են գնահատելու համար պետք է կորցնել, բայց ես միշտ էլ գնահատել եմ Հայաստանն ու այն, որ ես ապրում եմ այդ երկրում: Հիմա ես հեռու եմ, ու ավելի շատ եմ զգում կարիքը իմ հայրենիքի, ու իսկապես դա կարելի է հասկանալ միայն այն ժամանակ, երբ հեռու ես: Հաճախ են մեր երիտասարդները ասում, հա լավ ինչ կա, որ կարոտում ես……. Ես…


ես կարոտել եմ ամեն ինչը, Երևանի աշխուժությունը, երթուղային տաքսիներում քեզ իրենց կյանքը պատմող անծանոթներին, ազատությանն ու մարդկանց բարյացակամությանը, մեր սառը ու մաքուր ջուրը, քեզ ամեն ինչում աջակցելու պատրաստ հայերեն խոսացող անծանոթներին, Հայաստանի մաքուր օդը, երբ ամեն մի շունչ քաշելիս զգում ես մաքուր օդի համն ու հոտը, որը միգուցե և չկա, կարոտել եմ մեր խանութներում առանց հերթ իրար չզիջող մարդկանց, կարոտել եմ Երևանից Դիլիջան տանող ճանապարհի արծիվին ու Ախթամարի արձանին, մեկ էլ Սևանի գեղեցկությունը, կարոտել եմ Պուշկինի դպրոցի մոտի լահմաջոյանոցի բույրը, կարոտել եմ Աբովյան փողոցում իրանց ձև տված թիթիզ աղջիկներին, կարոտել եմ մեր եկեղեցիների խունկի հոտն ու մթությունը, կարոտել եմ Վալենտինի օրը քաղաքի ամեն մի անկյունում վաճառվող սրտաձև արձանիկներին, կարոտել եմ մետրոյի հոտին ու գնացքի` մոտենալու ժամանակ քո վրա փչող քամուն, կարոտել եմ մեր հայկական մրգերի համն ու մեր հայկական համով պաղպաղակը, կարոտել եմ մեր Լորի պանիրը, մեր քյուֆթան ու իշլի քյուֆթան, մեր ձավարով եփած սպասն ու ամանորյա անիմաստ եուզեռը, կարոտել եմ մարտի 8-ին մոլորված տղաների վրա ժպիտով նայելուն, կարոտել եմ մեր ատամնաբուժական ծառայությունների էժանությունն ու որակը, կարոտել եմ Դիլիջանի փողոցների դատարկությունն ու տատիկիս տան կողքով հոսող գետի ձայնը, կարոտել եմ ընկերներիս, որոնք շատ են, շատ լավն են, ամենալավն են ու իմն են, անփոխարինելի են, կարոտել եմ ժամերով ընկերուհիներիս հետ հեռախոսով խոսալն ու ինստիտուտ գնալը, ու ինստիտուտում քննություններին պատրաստվելուն անգամ կարոտել եմ, կարոտել եմ մեր ԺՈՂԻ բուֆետի բուտերբրոդները, կարոտել եմ ուսանողական կյանքս, այնքաաաաաաաաաաաաան բան կա կարոտելու, կարոտել եմ Իսահակյանի արձանի մոտ ուշացած ընկերուհիներիս սպասելուն, կարոտել եմ բարեկամության մետրոյի անցումի խանութներին, որտեղ սիրտդ ինչ ուզի, կարող ես առնել, կարոտել եմ Սողոմի` թոռների ու ծոռների հավաքույթները, կարոտել եմ աննման քույրիկներիս ու իրանց բալիկներին, կարոտել եմ, որ Աննան ասում էր, երբ է գալու ու մինչև իրա գալը մենք օրեր էինք հաշվում, որ երեխեքի հետ գա Հայաստան, հետո Աննայի հետ ուր գնում էի, որ ասում էին, ինչ նման եք, ուրախանում էի, կարոտել եմ Լիլոյին, ում երբ ասում ես Լիլո, ասում է ես Լիլո չեմ, Լիլիթ եմ, ու երբ հանկարծակի մի օր քեզ համար մի բան առած գալիս է տուն, իսկ ինձ համար միշտ իմ սիրած երշիկը, կարոտել եմ Զարային, որ ժամերով խնդրում էի, որ թողներ մի հատ պաչեմ իրան, ինքն էլ մեկա չէր թողում, կարոտել եմ, որ մի տեղից գալիս էի, ուրախացած ծիծաղելի բան էի պատմում, նայում էր դեմքիս ու ասում “Ու դու դրա վրա երկու ժամ ծիծաղել ես”, կարոտել եմ քույրիկներիս բալիկներին, Սիրանույշիս, որ գալիս էր Մոսկվայից ու նենց ջերմ փաթաթվում էր, իսկ Ֆլորային պետքա ժամերով խնդրեինք, մի հատ էլ Աննան ջղայնանար, որ թողեր մի հատ պաչեինք իրան, կարոտել եմ Անահիտի ու Մարիայի` իրանց հավաքած փողերով իմ ծննդյան օրը առած նվերներն ու իրանց ձեռքով պատրաստած բացիկները նվեր ստանալը, կարոտել եմ տատիկիս հետ ժամերով պոեզիա կարդալն ու իրա պատմությունները լսելը, կարոտել եմ մամայիս, ում աշխարհում ամենաշատն եմ սիրում, որ մեկ-մեկ ուշ էի տուն գալիս, նեղանում էր, հիմա եմ զգում, որ մամաս ճիշտ էր, երբ ասում էր, ընկերուհիներիդ հետ ավելի շատ ես լինում, քան իմ հետ, կարոտել եմ մամայիս հետ անց կացրած ամեն մի րոպեն, կարոտել եմ մամայիս հետ խանութ գնալն ու Կոմիտասի շուկայում բոլոր հնարավոր պանիրները փորձելը, որ առնենք իմ սիրած պանիրը, կարոտել եմ մամայիս եփած համով ճաշերը, կարոտել եմ, որ մամաս տաննա ու ինչ խնդրես , կանի քո համար, քանի որ ինքը Մամայա………

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “կարոտել եմ”

  1. Hasmik says:

    Misht qez karotum enq kyanqsssssssssss, chka tenc handipum vor qeznic chxosanq, chasenq” es Araxin vonc em karotel, erba et shash@ galu” ,chhishenq mer xnetutyunner@. Arax ches havata, bajc menq el enq karotum JOX@, JOX-i bufet@, mer tert stugelu orer@,mer 6i mej vonc vor amen meks anbajan mi masnik linenq isk du mer syun@, menq 5s el qez shaaaaaaaaaaat enq sirum u karotum( arden erevi 6s Nikuln el het@:)))))

    • arakso says:

      Has kjanqs huzveci))))) es el shat shat , hishum em misht mer jamerov UX mnaly, tert stugely, hodvatsner bashanely, karevory vor et amen inchy tenc chmnac, u mer ynkerutyuny veratvec nran inch menq ajsor unenq u gnahatum enq, sirum em zez shat shat shat

Leave a Reply

You must be logged in to post a comment.