ես ԿԵՍ “ընկեր” չեմ ուզում

Իմ բլոգում շատ հազվադեպ կարելի է տեսնել ԲՈՂՈՔԱԿԱՆ նյութեր, ես ինքս ուրախ ու պոզիտիվ մարդ եմ, ու լացել կամ նվնվալ չեմ սիրում: Բայց այսօր մի տեսակ նեղված եմ, հավանաբար շատ բան է կուտակվել ու շատ բան ունեմ ասելու: Հատկապես նեղված իմ մտերիմ մարդկանցից, կարո՞ղ է ես եմ սխալ, կարո՞ղ է ես եմ շատ պահանջում, կարո՞ղ է ընկերություն հասկացությունը ես եմ սխալ ընկալում, միգուցե՞ ես եմ շատ նվիրված ու դա հիմա մոդա չէ, պարզապես ես չգիտեմ, բայց ախր ո՞նց կարելի է ասել, որ դու իմ ընկեուհին ես, բայց քո հետ կապված նոր ու լավ նորությունները ես իմանում եմ ամենավերջինը, ո՞նց կարելի է , եթե մենք ընկերուհիներ ենք, տարվա մեջ մի օր սիրտդ չուզի զանգես երկու րոպե հետս խոսաս, ո՞նց կարելի է, եթե դու իմ ընկերուհին ես, գնաս հասնես աշխարհ մի ուրիշ կետ ու ես դրա մասին իմանամ լրիվ ուրիշ մարդուց, ոնց կարելի է լինել իմ ընկերուհին, բայց տարվա մեջ գոնե մի անգամ մտքովդ չանցնի զանգես, տեսնես մամաս ոնց է, գնալու մասին լռում եմ

Ինչու դժվար է հասկանալ, որ ես օտարության մեջ իմ կարոտը առնում եմ նկարներով,էտքան դժվա՞ր է մի երկու նոր նկար ամսվա մեջ ուղարկել ինձ, էտքան դժվար է մեկ-մեկ ասել Ար ոնց, ես?? հլա պատմի էտ ինչ քաղաքում ես ապրում, տենաս իմ ընկերուհիներից քանիսը գիտեն ես ի՞նչ եմ աշխատում, ի՞նչ պաշտոն ունեմ… ինչո՞ւ ես գիտեմ իմ բոլոր ընկերուհիները որտեղ են աշխատում, ինչո՞ւ կարող եմ ես ձեր մամայի կամ քույրիկի ծննդյան օրը հիշեմ, իսկ դուք իմ մամայինը` ոչ, ինչու ես կարող եմ, եթե դուք ստատուս եք գրել, որ վատ եք զգում ձեզ, անհանգստանամ, խորհուրդներ տամ, հաջորդ օրն էլ հիշեմ, որ դուք Ձեզ վատ էիք զգում, իսկ երբ ես եմ հիվանդ, հաջորդ օրը նույնիսկ չեք հարցնի լավացար, էտ ինչու է ձեզ թվում, որ եթե մի բան եք խնդրում, ես կարող եմ իմ բոլոր գործերը թողնել ու անել ժամանակին, իսկ երբ ինձ է մի բան պետք, սաղդ կորում եք, էտ ոնցա լինում, որ ես կարող եմ իմ համար կարևորել ձեչ կյանքի շատ մանրուքներ, իսկ դուք իմ կյանքից էնքան քիչ գիտեք, էտ ոնցա լինում, որ ես գալիս եմ հասնում եմ Երևան, զանգում եմ, որ տեսնվենք, հանկարծ եսիմ ինչ անկապ պատճառ է մեջ ընկնում, էտ ոնցա լինում, որ ես կարող եմ իմ մամայի հետ լինելու րոպեներից կտրեմ, զանգեմ ձեզ, որ տեսնվենք, քանի որ դուք ինքներդ եք դա ինձ խնդրել, բայց էտ օրը ձեր երեխայի 48-րդ ատամն էր դուրս գալու, էտ ոնցա լինում, որ ես կարող եմ մտածեմ ձեր մասին, ձեզ գրեմ, զանգեմ, իսկ դ`ուք ոչ, էտ ոնց է լինում, որ ինձ մի բան ասում եք, ես ժամանակին եմ անում, բայց երբ հերթը ինձ է հասնում, ձեր ՖԲ չի բացում, Բիլայնի ինտերնետը տարելա, դուք էլ օդնոկլասսնիկ մտնելու ձևը մոռացել եք? Կարող է ես եմ շատ պահանջում, կարող է ես եմ վատ ընկերուհի, կարող է ես եմ իզուր էտքան ուշադիր, կարող է պետք է լինեմ, ոնց դուք, թքած ունենամ, թե ձեր քույրիկը երեխա ունեցավ, թե ձեր ախպորը նշանում են, ես սխալ եմ, ընկերությունը էն չի, որ մարդիկ իրար ամեն ինչ են ասում, ուրախությամբ ու տխրությամբ են կիսվում, ես սխալ եմ ընկալում, հա???

Կամ ինչու օտար մարդիկ ինձ պետք է աջակցեն, իսկ դուք` ոչ, ինչու իմ հետ կապված ոչ մի բան ձեզ չի հետարքրում, ինչու իմ բլոգի կարդացողների ու մշտական այցելողների մեջ իմ հարզատ մարդկանց տոկոսը ամենաքիչն է, չգիտեք ոնց բացեք, ասեք, ես կսովորացնեմ, ես սխա՞լ եմ, ընկերության նոր մոտեցումները էլ էն չե՞ն, ինչ ես եմ ընկալում, ինչո՞ւ են բոլորը տենց անտարբեր դառել, ինչ կապ ունի ես հեռու եմ, ինտերնետ չկա, հեռախոս չկա, այսօր բոլորի տան էլ ինտերնետ կա, Ռուսաստան զանգելը 30 դրամ է, ես չեմ ասում տոմս առնեք գաք:

Ու այս սենց հարցեր ինձ նենց են տանջում, ես նենց եմ նեղվում, որ այ սենց եմ ընկալվում ինձ համար հարազատ մարդկանց համար, ես վատ ընկերուհի չեմ, ես հոգատար ու նվիրված եմ, բայց ես հոգնել եմ միակողմանիից, եթե դուք չեք ուզում լինել ինձ ԸՆԿԵՐ, ավելի լավա ընդհանրապես չլինեք, քան թե կես ընկերուհի լինեք, ես դա չեմ ուզում, քանի որ իմ համար իսկական ընկերությունը, սրտացավությունը, նվիրվածությունը ուրիշ բան է:

P.S.: Խնդրում եմ այ հոդվածից հետո չգրել` Ար??? այլ դնել մտածել, կարողա մի բան էլ հենց դու չես նենց անում իմ նկատմամբ, քո հարազատ ու մտերիմ մարդկանց նկատմամբ:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.