Կնոջ ամենակարող ուղեղ

Կնոջ ուղեղը երբեք անգործության չպետք է մատնվի, թե չէ ինչի մասին ասես կարողէ մտածել ու ամենավատը` միանգամից: ԵՍ հաճախ եմ նկատում, որ մտածմունքերիս թեման հարավից հյուսիս ու արևելքից արևմուտք փոխվում է վայրկյանաբար, հերոսները, թեմաները, ուրախությունն ու տխություն ուղեղումս հերթով-հերթով, արագ-արագ իրար փոխարինում են:

Մեկ ինքդ քեզ հետ կռվում ես, մեկ մերվում, մեկ զայրանում, մեկ ուրախանում, բայց հենց այդ րոպեին հասցնում ես նկատել կողքիդ կանգնած աղջկա շորիկի գույնը ու թե ինչի մասին է խոսում դիմացի տղան հեռախոսով, ու հենց այդ ժամանակ անցնող գազելից նայող երեխուն մտքում մի կոմպլիմենտ ես անում, ու հիշում, որ տանը հաց չկա, պետք է առնել, ու էտ պահին, եթե հեռախոսդ զանգեց, դու մեկ է կարող ես համ խոսալ, համ մտածել, որ ինչոր բան էր պետք առնել ու սկսում ես հիշել ինչ, համ էլ կանգանցնես երթուղայինը, նստես ու նկատես, որ շատ շոգ է, քանի որ այն լիքն է: Ու զանգից անմիջապես հետո մտնում ես ինտերնետ, արագ-արագ կարդում սմսները ու  պատասխանում, մտովի մի երկու նկատողություն անում, նայում նոր դեմքերի, ինչ որ բան փնտրում, հանում փողը, իջնում, հասնում ես խանութ, հասցնում ես համ գին նայել, համ նոր բան առնել, համ նկատել որ աշխատողը քեզ թարս նայեց, մտքում մի բան ասում, հանում ցուցակը, առնում ու գնում տուն, լիֆտի մեջ հազար տեսակ հայտարաություններ  կարդում ու քեզ պետքականը խոսք տալիս որ կհիշես, հետո տուն ու գնաց, ամբողջ օրվա պատմելը, տներ հավաքել, համակարգիչ, հեռուստացույց, արդուկ, լվացքի մեքենա միացնել, աման լվանալ զուգահեռ ճաշ սաքրել, մրգեր լվանալ, մի երկու բան էլ ձեռի հետ , հետո միևնույն ժամանակ հեռախոսով խոսել, նորությունններ նայել, ու տան բոլոր անդամներին քո խոսակցություններով տեռորի ենթարկել, մտնել սոցցանց, խոսել, կարդալ, քննարկել, լայքել, ծիծաղել, տխրել, էտ ընթացքում ուտել ու էլի միևնույն ժամանակ մի երկու բանի մասին մտածել, գնալ քնելու ու քնելուց առաջ մի լիքը մտածել, քննարկել ու ամեն ինչ մտքում, կնոջ ամենակարող քո ուղեղում, ու քնել, ու նաև ուղեղդ քննացնել` վաղվա օրվան պատրաստ լինելու մեծ ակնկալիքով:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Կնոջ ամենակարող ուղեղ”

  1. Leo says:

    Այսքանը կարդալուց հետո միայն մի բան կարող եմ աել, Արաքս ջան (թեկուզև կրկնելով ուրիշին) :-)
    Из двух доль: женской доли постоянного материнства и мужской – вечного детства – я, мне кажется, предпочитаю мужскую! :-) Бернард Шоу
    Мне нравится · Ответить · Отписаться · 2 сек. назад