Լավ նախագիծ

Ռուսատանի թերթի կրպակներում հաճախ կարելի է տեսնել բնակչության մոտ դեպի դասականը ու արվեստը սեր արթնացնող տպագրություններ, որոնք պարունակում են գրքեր և դիսկեր: Հիմնականում այս պրոյեկտները ներկայացնում է “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթը, որն առաջարկում է մատչելի գնով ձեռք բերել իրենց թերթերի հետ նաև գրքեր, դիսկեր: Պարբերականները նվիրված են լինում նկարչությանը, դասական երաժշտությանը, բալետին, օպերային, երբեմն Ռուսաստանում արտադրված տանկերին, թանկարժեք քարերին: Տպագրությունների հետ վաճառվում են նաև դիսկեր, դվդներ, կիսաթանկարժեք քարեր, տանկերը հավաքելու մասեր: Սա շատ ողջունելի քայլ է, քանի որ մարդկանց մոտ ոչ միայն առաջանում է ցանկություն ձեռք բերել գրքեր, այլ  նաև ծանոթանալ կամ վերհիշել դասական երաժշտությունը, հայտնի նկարիչների ստեղծագործությունները, ստեղծել նոր հավաքածուներ:

Նախավերջի պրոեկտը դասական երաժշտության գոհարներին էր նվիրված, ես հասցրեցի ձեռք բերել “Կարապի լիճը” բալետի դվդ-ին: Այժմ թերթը ներկայացնում է նոր նախագիծ` Մեծագույն բանաստեղծները:  Յուրաքանչյուր շաբաթ թերթի հետ միասին կրպակներում կարելի է ձեռք բերել ռուս և արտասահմանյան բանաստեղծների գրքերը ընդամենը 99 ռուբլիով, դա շատ էժան է, գրախանութում նման գրքերը արժեն 3 անգամ ավելի թանկ:

P.S.: Կարծում եմ նման նախագիծ չի խանգարի նաև Հայաստանում իրականացնել: Ի վերջո մեր մեծերը բողոքում են, որ երիտասարդ սերունդը գիրք չի կարդում, բայց արդյոք դրա համար ամեն ինչ արվում է…

 

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.