Լեզգինկա

Դաղստանը և Չեչնիան բոլորի մոտ ասոցացվում են ահաբեկիչների, պատերազմի հետ, բայց քչերը գիտեն, թե ինչքան հրաշալի ազգային պար ունեն նրանք, որը հայտնի է ԼԵԶԳԻՆԿԱ անվանմամբ: Լեզգինկա շատերը լսած կլինեն, շատերը և փորձած կլինեն պարել, բայց այն ոգին ու այն զգացմունքները, որ նրանք ներդնում են այդ պարի մեջ, լրիվ ուրիշ է:  Նախ ինձ շատ է դուր գալիս երաժշտությունը, որի տակ պարում են նրանք լեզգինկա, հետո թե ինչպես են նրանք պարում մեծից փոքր, ու կապ չունի հարսանիքի ժամանակ, թե փողոցում, պարզապես հավաքույթներին, թե սարերում:

Սա Լեզգինկայի իմ ամենասիրած ժամանակակից մշակումներից է`

Իսկ սա արդեն սովորական Լեզգինկա է`

Կովկասում հին ժամանակներում ապրել է Լեզգին կոչվող ցեղը, որի անվանմամբ էլ այդտեղ եկած եվրոպացիները կոչել են ռիթմիկ այդ պարը: Այն մի տեսակ մրցույթ պար լինի, կարծես պարողները մրցեն միմյանց հետ: Կովկասում ապրող բոլոր ժողովուրդները սեփական շարջումների մասնիկներ ունեն Լեզգինկայի, սակայն ընդհանուր առմամբ այն նույն է: Պարի հետարքրիրն այն է, որ տղամարդիկ այսպես ասած տաքարյուն են պարում, իսկ կանայք նազենի ու հեզ պար են ցույց տալիս: Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է համախմբում նրանց այս պարը, որն իսկապես արտացոլում է կովկասյան մարդու էությունը:

Հին ժամանակներում մուսուլմանական այս ժողովուրդների մոտ լեզգինկան միջոց է եղել նաև աղջիկների հետ ծանոթանալու համար, քանի որ նրանք իրավունք չունեն միմյաց հետ պարզապես փողոցում ծանոթանալ, ապա միջոցառումների ժամանակ, տղաները պարի միջոցով են ցույց տվել իրենց համակրանքը, ու եթե հավանած աղջիկը փորձել է շուտ ավարտել պարը, տղան ամեն կերպ փորձել է չթողնել նրան դուրս գալ, նույնպես պարի միջոցով, բայց առանց նրան կպնելու, քանի որ կրոնը թույլ չի տալիս տղամարդունդիպչել անծանոթ աղջկան:

Եվ վերջում մի քանի վիդեո`

Սա մի փոքր հատված է դաղստական հարսանիքից, վիդեոն նայեք առաջին րոպեից հետո`

մանկական լեզգինկա`

Իսկ վերջում արդեն պրոֆեսիոնալ Լեզգինկա`


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.