Լիլսսսսսս շնորհավոր

Այսօր իմ քույրիկներիցս Լիլիթի ծնունդն է, ուզում էի սովորությանս համաձայն գրեի Լիլոյի, բայց հիշեցի, որ ինքը միշտ ասում է` Ես Լիլո Չեմ, ես Լիլիթ եմ: Ոնց ասես Լիլ ջան: Ուրեմն Լիլիթը իրա կյանքում իմ հետ կապված մի հատ, ընդամենը մի հատ վատ բան է արել, բայց ես դա միշտ հիշում եմ: Քանի որ ես տան փոքրն էի ու ահավոր լկստված, խաղալիքներս թափում էի ու չէի հավաքում, իսկ Լիլիթը ինձ պատժելու համար մտցնում էր սենյակ, դուռը փակում էր ու ասում էր` մինչև չհավաքես, չես դուրս գա: Էհ Լիլի, Լիլ խի էլի??????

Բայց ես իմ քուրիկի հետ կապված ավելի լավ հիշողություններ ունեմ, ամռանը ես գնում էի Երևան, ու ժամերով բալկոնից նայելով սպասում էի ու հենց իրան տեսնում էի, նենց էի ուրախանում: Լիլիթը իմ համար միշտ համով կոմպոտներ էր բացում, միշտ համով պեչենիներ էր թխում: Լիլը մի ուրիշ ձևի դեմքա, ու ես իրան շաաաաաաաաաաատ եմ սիրում: Լիլը ինձ ու մեզ երկու հրաշք աղջիկներա նվիրել Անահիտին ու Մարիային:

Լիլիթի հետ կապված մի զվարճալի դեպք պատմեմ: Հայաստանում նախագահական ընտրություններից մեկի ժամանակ գազանանոցի ճանապարհին վրաերթի էր ենթարկվեյ այն երթուղայինը, որի մեջ նաև քուրիկս էր, ու տենց ձնոտ եղանակին մինչև հասանք Պլանի գլխի հիվանդանոց, նրա ճակատի վերքը արդեն կարելի էին, ինքը պառկած էր ու հենց մեզ տեսավ, սկսեց լացել ու փոխանակ ասի մի տեղս ցավումա, ասեց` շուբս ճղվելա, ու մենք փոխանակ հուզվենք, սկսեցինք ծիծաղել:Ու սենց Լիլիթի հետ նման դեպքեր շատ են եղել:

Լիլիթը առաջին է ներկել իմ մազերը, ինքը առաջին է շատ աղջկական հարցերում օգնել ինձ, միշտ իմ համար համով թխվածքներ բերել, էհ: Լիլ կյանքս ես քեզ շատ եմ սիրում, գիտես չէ?????

Ես քեզ շաաաաաաատ եմ սիրում, ինչ էլ լինի, մենք միշտ քո կողքին ենք, սիրում ենք քեզ ու քո բալիկներին, ու համոզված ենք, որ քո մոտ միշտ ամեն ինչ լավ է լինելու:

Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոր իմ քուրիկի ծնունդը, ուռաաաաաաաաաաաաաա

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.