Love is

 

Love is ծամոնները մեր մանկության ամենավառ հուշերից են: Հաստատ իմ հասակակիցներից շատերը նույնիսկ հավաքել են ծամոնի մեջի աղջկա ու տղայի նկարները:

Սակայն պարզվում է, որ Love is կոմիքս է, որը հորինել է նորզելանդացի նկարչուհի Քիմ Գրոուվը դեռ 1960 թվականին:

Ամեն ինչ սկսվել է անձեռոցնիկների վրայի նկարներով, որը Քիմը նկարում էր իր ապագա ամուսնու` Ռոբերտո Կազալիի համար: Քիմը այս ամենին լուրջ չէր վերաբերում, նա մոտ ԵՐԵՔ տարի այս ռոմանտիկ նկարների սերիան նկարել է պարզապես որպես կատակ: Այնուհետև Կազալիիների ընտանիքը որոշում է այս գեղեցիկ նկարների սերիան վերածել կոմիքսների և աշխատանքի է հրավիրում նկարիչ Բիլլ Էսպրիին: Նկարների նախնական, անգույն տեսքը ապահովում էր հենց Քիմը, իսկ  ահա Բիլլը դրանք գունավորում էր:

 

Բիլլ Էսպրին մինչ օրս ամեն օր հորինում է այս ռոմանտիկ պատմության մի նոր էջ: Սակայն այն մասին, որ իր նկարները զարդարում են թուրքական LOVE is ծամոնների ներդիրները, նկարիչը իմացել է շատ հանկարծակի, ռուս լրագրողներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: Պարզվում է, որ Intergum ընկերությունը նկարների հեղինակին անգամ տեղյակ չի պահել դրա մասին:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ չնայած Քիմն ու նրա ամուսինը վաղուց արդեն մահացել են, սակայն Բիլլ Էսպրին շարունակում է նկարել կոմիքսները հենց ՔԻՄ ստորագրությամբ, ինչպես և տասնյակ տարիներ առաջ նրանք պայմանավորվել էին:

P.S. Love is ծամոնների ներդիրների հավաքածուներին կարող եք ծանոթանալ կամ վերհիշել այստեղ`http://loveishate.ru/

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.