“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Լուսինե Բարսեղյանը

AraksoBlog ներկայացնում է հարցազրույցների նոր շարք “Իմ ու քո Friend բլոգերը” խորագրով:  Խորագրի հյուրերն են լինելու սոցիալական ցանցերում մեր Friend բլոգերները, որոնց Դուք կճանաչեք այլ տեսանկյունից:

Խորագրի առաջին հյուրն է բլոգեր Լուսինե Բարսեղյանը:

Համառոտ պատմեմ, թե ինչու հենց Լուսինեն: Մի քանի տարի առաջ ես հայտվեցի  Շուշան Հարությունյանի կայքում: Աչքովս մի հոդված ընկավ, որտեղ ներկայացված էին հայ հայտնի կին բլոգերները: Ցուցակում գտա մոտիկ ընկերուհուս քույրիկի անուն ազգանունով աղջկա բլոգ, սեղմեցի ու հայտնվեցի այստեղ:  Լուսինե Բարսեղյանի անթերի ռուսերեն նյութերը ինձ ստիպեցին կարծել, որ նա ապրում է Ռուսաստանում, մի քանի նյութ կարդալուց հետո, ես այս կայքը պահեցի բրաուզերիս հիշողության մեջ(այդ ժամանակ ես դեռ RSS մասին չգիտեի):  Ու ամեն օր ես այցելում էի ու կարդում նրա շատ անկեղծ նյութերը: Ավելի ուշ ես ծանոթացա նրա հետ, իմացա, որ նա բլոգեր է, ու որ նրա կայքը բլոգ է: Նա ինձ էլ շատ օգնեց բլոգային հարցերում, ստիպեց սկսել հայատառ գրել: Ահա թե ինչու է իմ հարցազրույցային շարքի առաջին հյուրը հենց նա, ում միջոցով ես իմացա, ինչ է բլոգը:

Լուսինե Բարսեղյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 24-ին Գյումրի քաղաքում:

Ֆեյսբուքում նա ունի 3427 friend, ինձ հետ ընդհանուր` 90:

Նրա բլոգերը` 

Անձնական բլոգ` http://freedominall.wordpress.com

Բլոգ Թենիսի մասինhttp://tennis.bloggator.net

Blogging Blog`  http://blogging.bloggator.net

Նրա Ֆեյսբուքյան խմբերը` 

Blogging blog `  https://www.facebook.com/pages/Blogging-Blog/148662058477296

Armenian Open Tennis Club`  https://www.facebook.com/armeniatennis

Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում` https://www.facebook.com/HASK.hk

Armenian Stwudents’ Information Network` https://www.facebook.com/groups/125250582562/

1. -Մի գույնով կնկարագրե՞ս քեզ:

– Սպիտակ, որովհետև սպիտակը բոլոր մյուս գույների գումարն է :

2. -Մինչ հարցազրույցը մի լավ փորփրեցի քո մասին, և ուզում եմ հարցնել, ինչո՞ւ 5 տարեկանում դու գրում էի ռուսերեն և ոչ հայերեն: Որտեղի՞ց ռուսերենի նման փայլուն իմացություն:

– Մայրիկս Ռուսաց լեզվի և գրականության դասախոս է, ընտանիքս էլ ռուսախոսներից է բաղկացած: Երբ փոքր էի, մամայիս գրքերն էի փորփրում ու ռուսերենի այբբենարան գտա, մաման էլ որոշեց տառերը սովորեցնել: Այդպես ամեն ինչ սկսվեց:

3. -Մանկապարտեզում չարաճճի՞ ես եղել, թե առհասարակ խելոք:

-Շատ խելոք եմ եղել, տանը երբեք խնդիրներ չեմ ստեղծել: Տանեցիներս պատմում էն, որ ժամերով գունազարդ գրքերի հետ եմ խաղացել ու տիկնիկներ չեմ սիրել : Մանկապարտեզում էլ խելոք էի, մենակ վազվզել էի շատ սիորում, ինչի հետևանքով միշտ անհաջող վայրէջքներ էի ունենում ու ձեռքերս ու ոտքերս վնասում :

4. -Դու ծնվել ես Գյումրիում ամենադժվար տարիներին, սակայն միգուցե որևէ ուրախ դեպք հիշե՞ս մանկությունիցդ:

– Իրականում մանկությունս շատ լուսավոր է եղել, չնայած էլեկտրական լույսի բացակայությանը: Հիշուղությանս մեջ վառ տպավորվել է ինձ հեծանիվ գնելը, շաաատ էի ուրախացել, որ խանութ գնացինք, մտածում էի միանգամից կտան հեծանիվը, այն ինչ բերեցին մի մեծ տուփ հեծանիվի դետալներով, որը հավաքել էր պետք: Մի ամբողջ օր տանջվեցինք հեծանիվս հավաքելու համար ու առաջին անգամ քշելուց ընկա ցեխի մեջ :

Լուսինեն իր մայրիկի հետ

5.  -Կպատմե՞ս մի քիչ ընտանիքիդ մասին:

– Հայրս Ճարտարագիտական համալսարանի դասախոս էր, գիտությունների թեկնածու ու աշխարհում իմ գիտացած բոլոր մարդկանցից ամենախելացի մարդը: Իրենից եմ սովորել այն ամենը ինչ հիմա ինձ օգնում է կյանքում:

Մայրս, ինչպես արդեն ասեցի, Ռուսաց լեզվի և գրականության դասախոս է, նա շատ մեծ դեր է խաղացել ու խաղում իմ կյանքում: Իրենից միշտ օրինակ եմ վերցրել ու վերցնում, յուրահատուկ ուժեղ կին է:

Քույրս, ով ինձանից 15 տարով մեծ է, ի վերջո նորից դասախոս դարձավ` համակարգչային ցանցեր է դասավանդում: Իմ երկրորոդ մայրն է, շատ եմ սիրում ու կապված եմ  նրա և արդեն նրա ընտանիքի հետ:

6. -Դպրոց գնացողներին միշտ հարցնում են` ուզո՞ւմ ես դպրոց գնալ, կարծում եմ դու հաստատակամ` ԱՅՈ ես ասել, չէ՞:

-Շատ էի ուզում դպրոց գնալ ու միշտ հաճույքով եմ գնացել:

7. – Եթե հավատանք քո բլոգին, ապա դու սիրել ես համակարգիչ, մեխանիկական սարքերի հետ խաղալ, իսկ դպրոցում ո՞ր առարկաներն էին քեզ գրավում:

– Ճիշտն ասած բոլոր առարկաներն էլ սիրում էի, և’ բնական գիտությունները, և’  հումանիտար առարկաները: Երևի գեներս էին խոսում:  Բայց ամենաշատը ֆիզիկան եմ սիրել:

8. – Եթե Ֆեյսբուքում տեսնում եմ որևէ նյութ կամ նկար կապված թենիսի հետ, ապա գիտեմ, հեղինակը դու ես, անգամ բլոգ ունես թենիսի վերաբերյալ, գիտեմ նաև որ զղջում ես, որ թողել ես այդ սպորտը, ինչո՞ւ որոշեցիր հրաժարվես:

-Թենիսով սկսեցի զբաղվել 10 տարեկանից, 14 տարեկանում հասկացա, որ Հայաստանում, ցավոք, պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալ չի ստացվի, որովհետև պայմաններ չկային, ծնողներս էլ այնքան գումար չունեին, որ այլ երկրում մարզվեի: Թենիսը միշտ եղել ու մնում է ամենաթանկ սպորտաձևը:

Հիմա խաղում եմ մարզավիճակս պահպանելու ու ուղղակի հաճույք ստանալու համար:

9. – Դպրոցական տարիներին էլ ինչո՞վ ես զբաղվել:

Հիմա, որ հետհայացք եմ գցում, պարզվում է, որ ինչով ասես զբաղվել եմ` շախմատ եմ խաղացել, հիփ-հոփ եմ պարել, մինչև վերջերս նամականիշներ էի հավաքում, զբաղվում էի ռադիոէլեկտրոնիկայով, օգնել եմ հորս հետազոտություններ անելուն…

10. -Երբ հաստատ որոշեցիր, թե՞ որ բուհ, ես գնալու ու արդյոք չէի՞ր մտածում մայրաքաղաքում կրթություն ստանալու մասին, կամ միգուցե արտերկրում:

Մինչև վերջ ուզում էի Սլավոնական համալսարան ընդունվել, բայց այնպես ստացվեց, որ վերջին դասարանները ավարտեցի Պոլիտեխնիկի հենակետային վարժարանում ու այնտեղ ել մնացի: Երևանի ու արտերկրի մասին շատ եմ մտածել ու մտածում, տեսնենք ոնց կստացվի:

11. – Պատրաստել սիրո՞ւմ ես ու եթե այո, ապա ի՞նչն է քո մոտ լավ ստացվում:

– Ասել, որ շատ ժամանակ եմ անցկացնում խոհանոցում, սուտ կլինի, բայց երբ տրամադրվում եմ ինչ-որ բան պատրաստել, ահագին ստացվում է: Հիմնականում մսային կերակուրներ եմ սիրում պատրաստել ու աղցաններ:

12. – Գիտեմ, որ մի քանի երկրներում ես եղել, ո՞ր քաղաքն է ամենաշատը տպավորվել և ինչո՞ւ:

Լուսինեն Բուդապեշտում

– Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն է շատ տպավորվել, յուրահատուկ հանգիստ ու հյուրընկալ վայր էր: Հուսով եմ, մի օր նորից առիթ կլինի Բուդապեշտում հայտնվելու:

13. – Դու նաև սկաուտ ես, ինչպե՞ս դարձար նրանցից մեկը:

-Շատ պատահական, ծանոթացա Հայաստանի Ազգային Սկաուտական շարժման ակտիվ անդամներից երկուսի հետ, նրանք էլ առաջարկեցին ամռանը իրենց ճամբար գնալ, համաձայնեցի ու այդպես դարձա սկաուտ:

14.  – Գիտեմ, որ հայկական բլոգաընտանիքում փոքրից մեծ քեզ շատ են սիրում, հեշտ էր արդյո՞ք լինել առաջիններից մեկն  ու գրավել այդքան մարդկանց սրտերը:

– Կարմրեցի :

Իրականում այդքան էլ առաջինը չեմ, որովհետև ինձանից առաջ կային  յուրահատուկ մարդկանց մի սերունդ, որոնցից ես սովորել եմ, խորհուրդ եմ հարցրել, օրինակ եմ վերցրել:

Ինչ վերաբերվում է հեշտ կամ դժվարին, հենց սկբից չէի փորձում գրավել շատերի ուշադրությունը, ուղղակի անկեղծ գրում էի այն ամենի մասին, ինչ ինձ հուզում էր, հետո ժամանակի ընթացքում ամեն ինչ ստացվեց ու հիմա բավականին պատասխանատվություն եմ զգում իմ վրա, որովհետև մարդկանց հիասթափեցնել չեմ սիրում:

15. – Դու Ջազզի սիրահար ես, բայց կան արդյոք այլ երաժշտական ոճեր, որ քեզ գրավում են:

–  Սիրում եմ որակյալ երաժշտություն, անկախ նրանից թե ինչ ոճ է, առհասարակ մելոման եմ, առանց երաժշտության չեմ կարող, բայց  բծախնդրորեն եմ ընտրում “լսելիքս”: Սիրում եմ ռոք, սոուլ, բլյուզ, փոփ-ջազ, ռուսական ռոք, յուրահատուկ վերաբերմունք ունեմ դասական երաժշտության հանդեպ:

16. – Պատմիր քո ու կիթառի մասին, ինչպե՞ս հասկացար, որ նա քո մի մասնիկն է:

– Ժամանակին ջութակ եմ նվագել, բայց ջութակը իմը չէր, երբ  մի քանի տարի չնվագեցի, հասկացա, որ նվագելու կարիք ունեմ, մտածում էի ջութակ գնեմ, բայց վերջին պահին միտքս փոխեցի, մտա խանութ ու գնեցի կիթառ, սկսեցի նվագել սովորել,  ու զարմացա, թե ինչպես եմ այսքան ժամանակ ապրել առանց կիթառի:

17. – Գարուն ես ավելի շատ սիրում, թե՞ ձմեռ:

-Գարուուուուուն, արև եմ սիրում, արևի ջերմություն:

18. – Որն է քո կյանքի ամենաէքստրիմ արարքը:

-Սարից դահուկներով ուզում էի ներքև սահել, բայց ոչ սարն էր սահելուն հարմարեցրած, ոչ էլ դահուկներս էին համապատասխան, ի վերջո անհաջող վայրէջք կատարեցի` գլխով խրվեցի ձյան մեջ :

19. – Բոլոր աղջիկները սիրո ու ասպետի մասին իրենց պատկերցումներն ունեն, իսկ դո՞ւ:

– Բնականաբար ունեմ “սպիտակ ձիով ասպետի”  պատկերացումներ, ու հավատում եմ, որ ցանկացած աղջիկ կարող է գտնել իր երազանքների ասպետին: Բայց թե չունեմ “պահանջների ցուցակ”, որին պետք է բավարարի ասպետը, համարում եմ, որ դա հիմարություն է, որովհետև երբ սիրահարվում ես, ցուցակից հետք էլ չի մնում:

20.  – Քաղցրեղենասիրահար ես, մրգասիրահար, թե մսակեր:

-Բոլորը միասին: Առանձ շոկոլադի ու մրգերի կյանքս չեմ պատկերացնում ու շատ եմ սիրում մսային կերակուրներ:

21. – Դու շատ ակտիվ ես և համացանցում, և առօրյայում, քեզ համար էլ օրն ունի՞ 48 ժամ:

– Կուզենայի այդպես լիներ… ցավոք ստիպված եմ լինում շատ բաներ հասցնել ի հաշիվ հանգստի, բայց դե չեմ բողոքում, հետո ծերության տարիներին հիշելու բան կլինի:

 

22. -Ի՞նչը կարող է քեզ հունից հանել, թե առհասարակ դու հանգիստ մարդ ես:

-Ժամանակին շատ շուտ էի բռնկվում, ամեն մի սխալ կարող էր հունից հանել, բայց հիմա այդպես չի, հիմա շատ հանգիստ ու հավասարակշռված եմ ու հունից կարող է հանել միայն ինչ-որ ծայրահեղ նյարդայնացնող երևույթ:

23. -Ինչ կենդանի կպահեիր տանը, միգուցե պահում ես, կամ պահել ես:

-Хомяк եմ պահել, հայերեն տարբերակը չգիտեմ, կներես:

24. – Եթե քեզ մոտ գար բարի փերին և տար ընդամենը մեկ հնավորություն փոխել ինչ որ մի բան, ի՞նչ կփոխեիր:

– Կփոխեի մարդկանց` հարստության հետևից մրցավազքի անհագ ցանկությունը: Իրականում, որ մեկ-մեկ կողքից եմ նայում մեր կյանքին, ավելի ու ավելի եմ սկսում հասկանալ, որ կուզենայի ապրել այնպիսի մի տեղ, որտեղ միշտ արև է, ծով կա ու որտեղ կունենայի մրգատու ծառներով լի այգի, ինչ-որ հանգիստ աշխատանք: Կուզենայի, որ աշխարհը այսպիսին լիներ:

25. – Պատմիր որևէ զվարճալի դեպք կապված քեզ հետ, որ երբեք չես մոռանա:

– Կարծեմ 2008 թ.-ի ընտրությունների ժամանակ էր, դպրոցական էի ու ֆիզիկա էի պարապում: Պարապմունքից տուն եկա, մաման դուռը բացեց ու սկսեց ինձ ուշադիր զննել, դեմքիս նայեց, ձեռքերիս… Չհասկացա` ինչու էր այդպես նայում: Նստեցի հաց ուտելու ու էլի տարօրինակ նայում էր, մեկ էլ բա` “Լուս ջան, պատմի, ինչ է եղել, ուր ես գնացել այդպես, շատ է ցավում, կարող է բժիշկի գնանք”:

Զարմացա… հետո պարզվեց, որ ռադիոյով ինչ-որ ծեծկռտւքի մասին է լսել ու ասել են, որ ծեծի է ենթարկվել Լուսինե Բարսեղյանը (իրականում խոսքը լրագրող Լուսինե Բարսեղյանի մասին էր), բայց մաման հենց սկզբից կիսատ էր լսել ու հետո էլ անունս լսելով էլ ոչ մի բան չէր լսել ու շատ վախեցել էր :

 


Both comments and pings are currently closed.

5 Responses to ““Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Լուսինե Բարսեղյանը”

  1. Anna says:

    Շատ հետքրքիր էր. Մեծ հաճույքով կարդացի, ու նոր բաներ իմացա Մեր Լուսինեի մասին :) :)

  2. Մենակ առաջին հարցն ու պատասխանն եմ կարդացել, սորրի :) Պիտի որ լավը լինի, 2-դ էլ լավ բլոգգեր եք ու երկուսիդ էլ բավականաչափ ճանաչում եմ, մենակ մի բան ավելացնեմ պատասխանի հետ կապված :Ճ Սպիտակ բոլոր գույների խառնուրդն ա CMYK-ում, իսկ RGB-ում բոլոր գույների խառնուրդը սևն ա, նենց որ, սև, սպիտակ, թարս ու շիտակ 2-ն էլ նույնն են :)))

    • մերսի Վահագ ջան))))))))))))) Լուսը էտ պատասխանից հետո սմայլիկ էր դրե, որը իմ բլոգում չերևաց

    • Մերսի շատ Վահագ ջան :)
      Ի միջայլոց գույների պահով, ոչ CMYK-ը, ոչ էլ RGB-ն նկատի չունեի, խոսքը լուսային սպեկտրի մասին էր – սպիտակ լույսը ծիածանի գույների հանրագումարն է 😀