Մահացել է Սեզարիա Էվորա լեգենդը

Այսօր 70 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան:

Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Սեզարան 17 տարեկանից երգել է տարբեր բարերում: Նա բեմ է դուրս եկել միշտ բոկոտն, ինչի պատճառով ստացել է босоногая дива (կներեք հայերեն շատ տգեղ է հնչում) անունը: Կոշիկ երգչուհին հագնում էր միայն տարբեր երկրներ ճանապարհորդելու ժամանակ:

Իր առաջին ձայնասկավառակը Սեզարիա Էվորան ձայնագրել է 43 տարեկանում Լիսաբոնում: 1980 ականներին Սեզարիան սկսում է իր եվրոպական երաժշտական տուրնեն: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել 1988 թվականին:

Սեզարիա Էվորան հանդիսանում է ֆրանսիական Victoire de la Musique երաժշտական մրցույթի կրկնակի մրցանակակիր:

5 անգամ նա առաջադրվել է Grammy մրցանակին, 2 անգամ այն ստացել է:

Եկեք ևս մեկ անգամ վայելենք նրա գեղեցիկ ձայնը`


Both comments and pings are currently closed.

Comments are closed.