Մայր լինելը արվեստ է

Մոտ երկու շաբաթ անցկացնելով ծննդատանը, ես հասկացա, որ կինը կարող է տանել ամեն ցավ՝ մայրանալու համար: Կինը կարող է անցնել այնպիսի տանջանքների միջով, միայն թե զգա, ինչ է մայր լինելը, զավակ ունենա: Այնտեղ ծանոթացա շատ աղջիկների հետ, ամեն մեկը իր պատմությունով, հատկապես վերակենդանացման բաժնում ինձ ցնցեց մի աղջիկ, ում երեխա ունենալը հարցականի տակ էր, իսկ ինքը պայքարում էր, մի ամբողջ բժշկական կազմ քննարկում էր ինչ անել, իսկ ինքը մի բողոք չուներ, ինքը կարող էր կորցնել առանց այդ էլ վատ տեսողությունը, միայն թե մայրանա, մյուս աղջիկը մի քանի անգամ  վիրահատություն տանելուց հետ միայն կարողացավ նորմալ ոտքի կանգնել, բայց դուրս գրման օրը ժպտում էր, երջանիկ էր, քանի որ գնում էր տուն իր բալիկի հետ: Նման պատմությունները շատ են, սա չեմ գրում նրա համար, որ ասենք՝ դե կինը ամեն ինչ կարող է, իսկ տղամարդը ոչ, չէ , նման բան չեմ ասի, բայց կինը այնքան ցավ է տեսնում մայրանալու համար, որ սիրտս ճմլվում է, երբ զավակները դա չեն գնահատում, երբ ամուսինը իր կնոջը չի գնահատում:

Երբ տեսնում ես դեղերի հերթի մեջ կանգնած աղջիկներին, երբ տեսնում ես մշակման սենյակի մոտ կանգնածներին, վերակենդանացման բաժնում մի կերպ կանգնածներին, ցավից լացողներին, երբ տեսնում ես, թե բժշկի մոտից արցունքները ու վախը աչքերում ոնց են դուրս գալիս, երբ տեսնում ես, թե ինչ ցավեր են տանում, հասկանում ես, որ մանր մունր խնդիրները ծիծաղելի են: Կինը կարող է տանել ամեն մի ցավ, ամեն մի բժշկական միջամտություն, միայն թե գրկի իր զավակին, զգա երկունքի ցավ, կերակրի իր բալիկին, գրկի նրան, սիրի, զգա մայրական բոլոր հրաշքները:

Սիրելի տղամարդիկ, գնահատեք Ձեր մայրիկներին և Ձեր կողակցիներին, ում Ձեր զավակներն են մայրացրել:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.