Մամայիս ծնունդը ասենք շնորհավոր

Մամաս միշտ ասում էր, ինձ կհասկանաք այն ժամանակ, երբ դուք էլ մամա կդառնաք, չգիտեմ ում մոտ ոնց, բայց ես մամայիս ավելի շատ գնահատեցի ու հասկացա, երբ ամուսնացա, ես ավելի խորը հասկացա այն ամենը, ինչը տեղի է ունենում: Մամայիս բնական է, որ սիրում եմ, քանի որ ինքը իմ մաման է, բայց միևնույն է նրա բարությունը, համբերատարությունը, ինձ շատ լավ հասկանալը, դիմանալը մենակ ինքը ունի, մեկ մեկ անգամ ասում եմ՝ այ մամ ջան դե տենց բարի չի կարելի էս դարում լինել, բայց  ինքս ինձ երանի եմ տալիս, որ մամայիս նման լինեմ: Հաճախ հայելու մեջ ինձ նայելիս մամայիս եմ տեսնում, զգում եմ նման ենք, ուրախանում եմ, երջանկանում եմ :

Ահավոր ուրախանում եմ, երբ տեսնում եմ սոցցանցերում մամայիս նկարների տակ հարյուրավոր քոմենթներ կա, զգում եմ, որ անգամ քսան տարի առաջ ավարտած նրա աշակերտները իրան սիրում ու հարգում են, ամեն օր գրում են, ամեն օր հիշում, ուրեմն դա մի բան նշանակում է, էլի:

Հիմա մամայիս համար էլ ավելի ուրախ եմ, թոռների քանակը ևս մեկով է ավելացել, այն էլ տղա: Մամաս ասում է՝ կյանքում առաջին անգամ խաղալիքների խանութում ավտոների եմ նայում, բա մամ ջան տես ինչ բազմազանացնում եմ քո կյանքը:

Ես մամայիս մեկ մեկ լավ նեղացնում եմ, իմ ահավոր բնավորության պատճառով, կամ միգուցե ուզում եմ, որ մամաս հիմա մենակ իմը լինի, իրա կարիքը քան երբևէ ունեմ ես հիմա: Մեկ մեկ տենց նեղացնելուց հետո, նստում ու լացում եմ, գիտեմ մամաս չի նեղանում, չի էլ հիշում, բայց ես հիշում եմ, նեղվում եմ, լացում եմ: Մամ ջան կներես, որ տենց մեկ մեկ ստացվումա, ինչ անեմ, բայղուշ բնավորություն ունեմ:

Երկու շաբաթից մամաս մոտս է լինելու, չեմ էլ հավատում , որ մամաս գալու է ու մնա իմ մոտ, ամեն առավոտ տեսնելու եմ իրան, պաչեմ գրկեմ, թոռանը գրկի, ես ուրախանամ, ու այ տենց հրաշք պահեր են ինձ սպասում շուտով:

ԵՍ իմ ՄԱՄԱՅԻՍ մենակ մի բան եմ ցանկանում՝ Առողջություն: Երեկ մի պահ մտածում էի, որ ժողովուրդը բարեմաղթանք ասելիս, իզուր չի ասում, առաջին հերթին ցանկանում եմ առողջություն, դրանից կարևոր բան ոչ մեկ չունի, այն երբեք չի կարելի կորցնել, ու որ դու մամ ջան հիվանդանում ես, մենք շատ ենք նեղվում, դրա համար բեր դու մի հիվանդացի, թող քո ոչ մի տեղը ԵՐԲԵՔ չցավա: Ես ցանկանում եմ, որ քո սիրուն սիրուն աչքերը միշտ ժպտան, որ քո ամեն նոր նկարի մեջ ես քեզ միայն երջանիկ տեսնեմ:

Ծնունդդ շնորհավոր իմ ՀՐԱՇՔ ՄԱՄԱ:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.