Մանկության խաղեր:Մաս2

90-ականների մութ տարիներին տանը նտած, երեկոյան ժամերին` մոմի լույսի տակ, հաստատ շատ ու շատ ընտանքիներ մեր նման խաղում էին սեղանի խաղեր: Դրանցից մի քանիսը ուզում եմ հիմա հիշել: Առաջին տեղում ԼՈՏՈ խաղն էր, որի 3 քարտերը տրվում էին յուրաքանչյուր խաղացողին, ու քանի որ ես տան փոքրն էի ու չէի կարողանում կոճակներով խաղալ, լոտոյի քարերը ինձ էին տալիս, եթե մեշոկից հանած թիվը ինձ մոտ կար: Երբեմն, երբ պապաս լավ առևտուր էր արած լինում, խաղում էինք փողով, իհարկե առավոտյան փողերը վերադարձվում էին հետ, որ խեղճ մարդը գոնե ավտոբուսի փող ունենար)))))

 

 

Իհարկե, բոլորը խաղում էին ԿԱՌՏ, հայերեն` քաղաքարտ:  Առաջին տեղում ԴՈՒՌԱԿԻ խաղն էր, որտեղ փայլուն հանդես էին գալիս նրանք, ովքեր լավ հիշողություն ունեին կամ էլ Հարիֆցնողները, ովքեր կարողանում էին ԲԻՏԱյից քարտեր հանել կամ դնել, կամ մի քարտի տակ երկու հատ տալ: Մենք նաև խաղում էինք 11 կոչվող խաղը, որտեղ պետք էր հավաքել քարտերի գումարով 11 թիվը (այս խաղը մենք մինչև հիմա էլ խաղում ենք, երբ բոլորով հավաքվում ենք ամառները Դիլիջանում): Խաղում էինք նաև Վերիշ-Նե վերիշ, Կինգ ստոպ, Ճապոնական, զուգարան, խոզուկ ու սենց լիքը խաղեր:

Հերթը թղթին է, երբ կա մաքուր թուղթ ու գրիչ, ինչ էր ասես, որ չես կարող խաղալ: Քանի որ մամաս ուսուցչուհի էր, մեր տանը հին տետրերից միշտ թղթեր էին լինում: Մենք շատ էինք խաղում ԳՈՌՈԴԱ ի ՐԵԿԻ խաղը, բայց քանի որ մամաս այդ խաղում էր ռուսերեն, տան բոլոր անդամները սովորել էին ռուսական դպրոցում, մենակ ինձ` որպես ռուսերենից կմ հեռու մարդ, թույլատրվում էր խաղալ հայերեն:

Ամենալավ խաղերից էր համարվում ՄԱՐՍԿՈՅ ԲՈՅ, որը փոքր ժամանակ իմ խելքի խաղ չէր, բայց ինստիտուտում արդեն ստացվում էր))))

Տատիկիս հետ խաղում էինք նաև 5 կոչվող խաղը, որի իմաստը կայանում էր նրանում, որ երկու խաղացող պահում էին 5 տառանի բառ և 5 տառանի բառերի միջոցով պետք էր գուշակել պահված բառի տառերը: Նույնը և կար թվերի տեսքով, որտեղ պահվում էր 4 թիվ, քանի որ Դիլիջանում հեռախոսի թվերը 4 են: Տատիկիս հետ խաղում էինք նաև ՎԱՆԴԱԿ խաղը, թղթի վրա գծում էինք 5 հորիզոնական և 5 ուղղահայաց վանդակներ, մեջտեղը գրում էինք բառ ու այդ բառի տառերով կազմում նոր բառեր և նոր բառի տառերի քանակը հաշվում: Հաղթում էր նա, ում ԱՉՈԿՆԵՐԸ ամենաշատն էին:

Եկեք չմոռանաք դպրոցական անհավես դասերից մեզ փրկող Իքս Նոլիկ` XO խաղը, որը նաև ինստիտուտում էինք խաղում:

 

Մենք տանը ունեինք Էռուդիտ կոչվող խաղ, բայց ես տենց էլ չկարողացա այս խաղը խաղամ, քանի որ ինչպես արդեն ասել եմ ռուսերենեց կմ հեռու էի:

90-ականներին հայտնի էին նաև ՏԵՏՐԻՍ, ՄԱՐԻՈ և ՄՈՆՈՊՈԼԻԱ խաղերը: Ցավոք ես սրանցից ոչ մեկից չեմ ունեցել:

Տետրիս ունեին մորքուրիս տղաները, ու երբ ես գնում էի Երևան, մեկ-մեկ բախտ էր վիճակվում խաղալ: Հիմա հավեսս հանում եմ, հեռախոսում ունեմ ու մեծ հաճույքով խաղում եմ :

Մարիո խաղացել եմ 6-րդ դասարանում` մեր հարևանի տանը, իրանք մեկ-մեկ տալիս էին ես էլ խաղամ, բայց քանի որ դա լինում եր ՄԵԿ-ՄԵԿ, ինձ համար մեկ էր աշխարհ հասնել, անցնել, կարևոը խաղայի: Ի դեպ, այդ խաղը անցած տարի հեռախոսով այնքան եմ խաղացել, որ մինչև վերջ հասել եմ, բա:

Նույն ճակատագիրը իմ կյանքում ունեցել է նաև Մոնոպոլիա խաղը, որը ունեին էլի մեր հարևանները, և մեկ մեկ ստացվում էր խաղալ: Հիմա ունենք, առել եմ, բայց մի տեսակ էլ չեմ ուզում խաղալ:

Վերջում ավելացնեմ նաև ծամոնների մեջից հավաքված թղթերով խաղը, որը խաղում էինք բակում, դնում էինք իրար վրա ու ձեռքով խփում: Պրոֆեսիոնալները կարողանում էին այնպես խփել, որ բոլոր թղթերը թեքում էին, ու իրանք դրանք վերցնում էին իրանց:

Դրան հաջորդում էր, որ մեկը բողոքում էր իրա մամային, ով կռիվ էր գնում հաղթողի մամային ու ասում` ԵՐԵԽՈՒՍ ԾԱՄՈՆԻ ԹՂԹԵՐԸ ՀԵՏ ՏՎԵՔ:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Մանկության խաղեր:Մաս2”

  1. Tigran says:

    lol եսինչ լավ բաներ ես հիշացնում , գիտես ինչքան թուղթ եմ փչացրել մարսկոյ բոյի վրա,սաղ օրը հենց լույսերը տանում էին կամ պարապ էինք ետ էի խաղում, :11-ներ լավ խաղ շատ եմ խաղացել:Սպասում եմ 3-րդ մասին:Հուսով եմ են լինկը օգնեց;)հա մեկել մանապոլիայի մաքուր այն ժամանակվա սովետականը դեռ ունեմ + լոտոն :)))

Leave a Reply

You must be logged in to post a comment.